Դեկտեմբերի 8-ին Սերեկիի Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մասնաճյուղերում «Բազմազգ Վրաստանի» կազմակերպմամբ անցկացվեցին Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասի հանդիպումները քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ տեղական ինքնակառավարման ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։
Դեսպանը ծանոթացավ մունիցիպալիտետների նորություններին եւ հետաքրքրվեց այն մարտահրավերներով, այդ թվում ենթակառույցային, հանրակրթական, բժշկական եւ զբաղվածության հարցերով, որոնք ծառացած են տեղի բնակիչների առջեւ։ Ուշադրությունը բեւեռվեց Կովիդ-19-ի, պատվաստման եւ համավարակով պայմանավորված բարդությունների եւ հիմնախնդիրների վրա։ Դիեգո Կոլասի «Բազմազգ Վրաստանի» ներկայացուցիչներից տեղեկատվություն ստացավ «Սերեկիի» շրջանակներում անցկացված ակտիվությունների եւ միջոցառումների մասին, որոնք ուղղված էին ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական իրավունքների եւ հնարավորությունների ուժեղացմանը։