Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի
(USDA) կողմից ֆինանսավորվող եւ Land O’Lakes International
Development Georgia (Ventue37)-ի՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի
հետ գործընկերությամբ իրականացվող Ներդրումներ անվտանգ եւ որակյալ
անասնապահության մեջ (SQIL) նախագծի նպատակն է ավելացնել տեղական
տավարի մսի եւ կաթի արտադրությունը, բարձրացնել արտադրողների
մրցունակությունն եւ շուկաներ մուտքի մատչելիությունը:
SQIL նախագիծը նպատակաուղղված է կրթական հաստատություններին եւ
վարժանք-ծառայություններ մատուցողներին (արտադրական սուբյեկտ, այսինքն
շահույթի վրա հիմնված) շուկայի պահանջներին համապատասխան՝
ստեղծեն/բարելավեն ուսումնական դասընթացներ/ծրագրերը, որոնք
մասնակիցներին տրամադրում են նոր եւ/կամ կատարելագործված տեսական եւ
գործնական հմտությունների զարգացում, որոնք ապագայում դրական
ազդեցություն կգործեն կաթի եւ տավարի մսի շուկայական համակարգերի վրա։
Նաեւ նպատակ ունի աջակցել Վրաստանի պետական եւ մասնավոր կրթական
հաստատություններին, ինչպես նաեւ վարժանք-ծառայություններ մատուցողներին
(արտադրական սուբյեկտ)՝ մշակելու եւ բարելավելու ուսուցման ձեւաչափը
պարենի գիտությունների (պարենի անվտանգություն եւ
վերամշակում/տեխնոլոգիաներ), անասնապահության եւ կենդանիների
առողջության ուղղությամբ:
Դրամաշնորհային ծրագիրը նախատեսում է առավելագույնը 8 ծրագրի
ֆինանսավորում, իսկ յուրաքանչյուր ծրագրի բյուջեն սահմանված է 25 000
ԱՄՆ դոլարի սահմաններում։
Ֆինանսավորման շրջանակներում իրականացվող ծրագրի տեւողությունը չպետք
է գերազանցի տասնհինգ (15) ամիսը:
Հայտերն ընդունվում են միայն Վրաստանի գրանցված մասնավոր եւ պետական
ուսումնական հաստատություններից, գրանցված արտադրական ուսուցման
վարժանք կենտրոններից կամ համապատասխան ծառայություններ
մատուցողներից պարենի գիտությունների, անասնապահության եւ կենդանիների
առողջության ոլորտում:
Դիմորդը պետք է ապահովի առնվազն 20% ֆինանսական մասնակցություն, որը
ծրագրի իրականացման եւ դրամաշնորհ ստանալու պարտավորության մաս է
կազմում: Բացի այդ, կրթական ոլորտում առնվազն 2 տարվա փորձը պետք է
փաստավորվի պաշտոնական տվյալներով։
Ծրագրի հայտը պետք է ներկայացվի էլեկտրոնային փոստով նշված հասցեներով
nkeshelava@landolakes.com և SQILbizops@landolakes.com վրացերեն և
անգլերեն լեզուներով՝ ներառյալ 2024 թվականի հունվարի 31-ը:
Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հղումները.
https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=491215
https://www.facebook.com/SQILGeorgia.