Ապրիլի 3-ից կընդունվեն բիզնես գաղափարներ միկրո եւ փոքր ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի համար։
Դրամաշնորհային ծրագրին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, ով ցանկանում է իր բիզնես գաղափարը վերածել հաջող
գործունեության կամ ընդլայնել առկա բիզնեսը։
Բիզնես գաղափարների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 27-ի, ժամը 15:00-ն է:
Դրամաշնորհի առավելագույն ծավալը 30 000 լարի է։ Ձեռներեցի կողմից իրականացվելիք համամասնակցության չափը դրամաշնորհի գումարի առնվազն 20
տոկոսը, իսկ բարձրալեռ բնակավայրերում՝ առնվազն 10 տոկոսը:
Առկա շահառուի դեպքում շահառուի համամասնակցությունը սահմանվում է դրամաշնորհի գումարի առնվազն 50 տոկոսով, իսկ բարձրալեռ բնակավայրերում՝
առնվազն 25 տոկոսով:
Ծրագրի շրջանակներում սահմանվել են մի քանի առաջնահերթություններ.
Նոր բիզնես սկսելը,
Երիտասարդ ձեռներեցի կողմից բիզնեսի հիմնում /ընդլայնում,
Կին ձեռներեցի կողմից բիզնեսի հիմնում /ընդլայնում,
Տեղահանվածների, բռնագաղթվածների կողմից բիզնեսի հիմնում /ընդլայնում,
Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բիզնեսի հիմնում/ընդլայնում,
Սոցիալապես անապահով անձի կողմից բիզնեսի հիմնում/ընդլայնում,
Գյուղական բնակավայրերում/լեռնային բնակավայրերում բիզնեսի հիմնում/ընդլայնում:
Բնակավորման հնարավորությունների եւ զբոսաշրջության սպասարկումների վրա կողմնորոշված նախագծերի իրականացում:
Դիտողություն. Նշանակալի է, որ այս տարվա մրցույթին սահմանափակվում է 2020-2022 թվականների հաղթողների եւ 2015-2018
թվականներին կրկնակի ֆինանսավորված շահառուների մասնակցությունը:
Մանրամասն տեղեկությունների համար տես www.shorturl.at/kpEW1 հղումը