Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալությունը, «Ստարտափների համաֆինանսավորման դրամաշնորհներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի նպատակը Վրաստանում միջազգային ներուժ ունեցող նորարարական արտադրանքի եւ սպասարկման մշակման-իրացման, նաեւ կոմերցիոնալացման ուղիով, նորարարության եւ նորարարական արտադրությունների հիմնման խթանումն է։
Դրամաշնորհային ծրագիրը վերաբերում է Վրաստանում գործող այն մասնավոր եւ փոքր արտադրություններին, որոնց գրանցումից հետո անցել է երկու տարուց ոչ ավելի։
Հայտ կարող են ներկայացնել ինչպես գրանցում չունեցող անձինք, այնպես էլ ֆիզիկական անձանց խումբը։ Գրանցում չունեցող ֆիզիկական անձանց ընտրության դեպքում, նրանց գրանցումը կիրականացվի մինչեւ պայմանագրի ձեւակերպումը։
Ծրագրի շրջանակներում առավելագույնը կֆինանսավորվեն 9 ամսվա նախագծերը, ընդ որում այն չպետք է գերազանցի նախագծի բյուջեի 90 տոկոսն եւ 150 000 լարին։
Պարտադիր է, հայցորդի կողմից այլ աղբյուրներից նախագծի բյուջեի առնվազն 10 տոկոսի ապահովումը կանխիկ գումարով, գերադասելի է լինի մասնավոր հատվածից։ Պետական դրամաշնորհները որպես համաֆինանսավորման աղբյուր ներկայացնելն անթույլատրելի է
Համաֆինանսավորման դրամաշնորհների ուղեցույցն ու անհրաժեշտ մյուս փաստաթղթերը տեղակայված են նշված կայքում https://grants.gov.ge/ka/გრანტები?call=250
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 18-ն է։