Ի նշան ուկրաինացի ժողովրդի համերաշխության՝ կառավարության նախաձեռնությամբ, «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը վրացական ընկերությունների հետ համատեղ սկսում է «Արտադրի՛ր Ուկրաինայի համար» լայնածավալ քարոզարշավը։
Գործակալությունն ապահովում է ընկերությունների կողմից տրամադրվող ապրանքների առաքումն ու Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին դրանց փոխանցումը։
«Արտադրիր Վրաստանում» գործակալության շահառուներն արդեն միացել են նախաձեռնությանը եւ դրանում ներգրավվելու հնարավորություն ունեն վրացական բոլոր ընկերությունները, որոնք կկարողանան մատակարարել հետեւյալ ապրանքները՝ https://bit.ly/3HGv3tL.
Ուկրաինացի ժողովրդին աջակցելու արշավին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ձեւաթուղթը` https://bit.ly/3hnb8oL
Լրացուցիչ հարցերի ծագման դեպքում, խնդրում ենք կապվել 1525 հեռախոսահամարով: