Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալությունը
տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Սամցխե-Ջավախեթիում, հայտարարել
է տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի մասին:
USAID-ի «Ուժեղ գյուղ» ծրագրի հետ համագործակցությամբ՝ Մցխեթա-
Մթիանեթի եւ Շիդա Քարթլի տարածաշրջանների դրամաշնորհային ծրագրի
շահառուները հնարավորություն կունենան ստանալ լրացուցիչ ռեսուրսներ
նախագծերի իրականացման համար:
Տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանի
տարածաշրջաններում տեղական նորարարական եւ տեխնոլոգիական
էկոհամակարգի ամրապնդմանը, նորարարական ապրանքների, սպասարկումների,
տեխնոլոգիաների եւ գործընթացների մշակման – յուրացմանն եւ կոմերցիոն
ուղիներով նորարարական եւ տեխնոլոգիական սթարթափների ստեղծմանը:
• Մինչեւ 25 000 լարի նորարարական դրամաշնորհներ
• Մեկնարկը՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին
• Ավարտը՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի ժամը 23:59
• Մնացած օրերը՝ 30
Ընթացիկ դրամաշնորհային մրցույթով ֆինանսավորվում են Սամցխե-Ջավախթեիի
տարածաշրջանի ծրագրերը:
Ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանի տարածաշրջաններում տեղական
նորարարական եւ տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը,
նորարարական ապրանքների, սպասարկումների, տեխնոլոգիաների եւ
գործընթացների մշակման – յուրացմանն եւ կոմերցիոն ուղիներով նորարարական
եւ տեխնոլոգիական սթարթափների ստեղծմանը:
Վերոնշյալ ծրագիրը ձեզ համար է.
Եթե դուք աշխատում եք նորարարական սարքավորման եւ/կամ ծրագրի վրա,
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում գրանցված բիզնես սուբյեկտ եք կամ
մտադիր եք գրանցվել նշված տարածաշրջանում, ապա Ֆիզիկական անձի
դրամաշնորհային հայտի հաղթանակի դեպքում, մինչև դրամաշնորհային
պայմանագրի կնքումը, նրա կողմից ձեռնարկատիրական սուբյեկտի գրանցումը
պարտադիր է։
Ցանկացած հարցի ծագման դեպքում կապվեք grants@gita.gov.ge հասցեով
Կամ տես հղումը.
https://grants.gov.ge/ka/%E1%83%92%E1%83%A0%E1%83%90%E1%8
3%9C%E1%83%A2%E1%83%94%E1 %83%91%E1%83%98?զանգ=276