Սկսում ենք DEP-ի «Ազգային փոքրամասնությունների կանայք որպես ինտեգրման
դեսպաններ» նախագծին մասնակցելու նոր հոսքի թեկնածուների ընտրությունը ։
Ցանկանու՞մ եք ավելի լավ սովորել շահերի պաշտպանությունն եւ հոգալ ձեր համայնքի
զարգացման մասին:
Դուք հավատու՞մ եք, որ կանայք կարող են ունենալ առաջնորդի եւ դրական փոփոխություններ
իրականացնելու ուժ:
Ապա այս ձեզ համար հնարավորությունը է:
Մեկամյա ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի
տարածաշրջանների կին առաջնորդները կներգրավվեն ծրագրին՝ հետևյալ
գործողություններում.
Ունակությունների զարգացման վարժանքներ. կանայք կսովորեն պաշտպանել իրենց համար
կարեւոր հարցերը:
Առաջնորդության եւ մենթորական վարժանքներ. մասնակիցները կբարելավեն իրենց
գենդերային զգայուն առաջնորդության ունակություններն եւ մենթորի աջակցությամբ
կաշխատեն համայնքի զարգացմանն կողմնորոշված նախաձեռնությունների վրա:
Ուսումնական այց Գերմանիա. կանայք կհանդիպեն գերմանական պետական հիմնադրամների
եւ հասարակական կազմակերպությունների հետ, կծանոթանան նրանց աշխատանքի
առանձնահատկություններին եւ լավագույն փորձին;
Կին առաջնորդների համաժողով. ծրագրին մասնակից կանայք կհանդիպեն եւ կծանոթանան
իրար հետ, կաշխատեն իրենց համար հրատապ թեմաների վրա: Նրանք նաեւ կհանդիպեն
դոնորների հետ եւ կծանոթանան զարգացմանը միտված տարբեր հնարավորություններին:
Մինի դրամաշնորհների իրականացում. ծրագրի մասնակիցներին կտրամադրվեն 2000 եվրոյի
չափով դրամաշնորհներ սեփական նախաձեռնություններն իրականացնելու համար եւ ծրագրի
իրականացման գործընթացում կունենան մենթորի աջակցությունը:
Գրանցվելու համար անցեք հղմանը եւ կիսվեք նախագծին մասնակցելու Ձեր շարժառիթով
https://forms.gle/pRjM647rYravBMNC6
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 15-ը։
Ծրագրի հետ կապված տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 21-ին,
սեպտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին։ Հանդիպմանը կարող եք մասնակցել
հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/84844183972
«Ազգային փոքրամասնությունների կանայք որպես ինտեգրման դեսպաններ» նախագիծն
իրականացվում է մեր կազմակերպության Զարգացման եւ ներգրավման հարթակ ⋯ Dep-ի
կողմից Rönne-Stiftung-ի հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի
նախարարության ֆինանսական աջակցությամբ: