Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը (UNDP) հայտարարում է «EU4Dialogue (բաղադրիչ 2). հակամարտությունների տրանոսֆորմացման աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի հանրապետությունում» նախագծի շրջանակներում դրամաշնորհային մրցույթ։ Նախագիծը ներկայացնում է EU4Dialogue-ի առավել ընդլայնված ծրագրի երկրորդ բաղադրիչն եւ հետապնդում է Հարավային Կովկասում հակամարտություններից տուժված համայնքների կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական հնարավորությունների աջակցության եւ մարդկային անվտանգության բարձրացման նպատակ։
EU4Dialogue բաղադրիչ 2-ը առաջարկում է կենսամակարդակի բարելավման եւ կենսապայմանների ու հնարավորությունների աջակցության համար թերացումների վերացման մեխանիզմ։ Սույն մոտեցումը ներկայացնում է հակամարտությունների տրանսֆորմացման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հնարավորություն։ Այն լրիվությամբ համապատասխանում է Եվրոպայի հարեւանության շրջանակներում յուրաքանչյուր մարդու կյանքի բարելավման Եվրամիության պարտավորություններին, այդ թվում հակամարտության տարածաշրջաններում։ Այն նաեւ համապատասխանում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը, ըստ որի մարդու իրավունքների նորմերի պաշտպանությունը պարտադիր է բոլորի համար, անկախ տարածքի կարգավիճակի, որտեղ ապրում են:
EU4Dialogue-ի բաղադրիչ 2-ի դրամաշնորհային մեխանիզմի ընդհանուր նպատակը իրենց ներկայացնում է հակամարտություններից տուժված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների եւ մարդկանց անվտանգության բարելավումը, որտեղ ուշադրությունը բեւեռված կլինի գենդերային իրավահավասարության աջակցությանն եւ երեխաների ու երիտասարդների, նաեւ հասարակության ամենախոցելի խմբերի հեռանկարների բարելավմանը։
Նախագծի թիրախային խումբն է հակամարտության արդյունքում տուժված բնակչությունը, այդ թվում հակամարտության արդյունքում տուժված երկրամասերի բնակիչները, բռնագաղթված անձինք եւ բաժանարար գծի երկայնքով ապրող համայնքները։ Կայուն զարգացման նպատակների համընդհանուր խոստման համապատասխան, «Ոչ ոք չմնա զարգացումից զերծ», նախագիծը առաջնահերթությունը շնորհում է այն նախաձեռնություններին, որոնք ելնելով բովանդակությունից, կբարելավեն աղքատության, խտրականության, մարգինալացման եւ մեկուսացման առջեւ գտնվող խոցելի բոլոր խավերի բարեկեցությունը՝ հավասար հնարավորությունների ապահովման ուղիով։
Դրամաշնորհը տրվում է երկու լոտով։ Առաջին լոտը կֆինանսավորի համայնքային կազմակերպությունների նախաձեռնությունները, որոնք սահմանվել են տեղական մարտահրավերների ու հնարավորությունների համատեղ եւ գենդերային զգայական ասպեկտների հաշվառմամբ եւ հետապնդում են տեղական մակարդակով առաջնահերթային կարիքների կարգավորման նպատակ։ Երկրորդ լոտը կբացահայտի փորձառու կազմակերպություններին, նույն նպատակով լայնամասշտաբ դրամաշնորհի իրականացման համար։ Դրամաշնորհային մրցույթին առաջնահերթությունը տրվում է հակամարտությունից տուժված տարածաշրջաններում համագործակցոությամբ եւ համակարգված մոտեցումների օգտագործմամբ ընթացիկ կամ ծրագրված ակտիվությունների ուղղություններին։ Խրախուսվում են խաղաղության շինարարության եւ վստահության վերականգնման գործընթացում բաժին ներդնող նախաձեռնությունները։
ԼՈՏ A – ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Լոտ A-ի շրջանակներում կաջակցվեն այնպիսի դրամաշնորհները, որոնց նպատակը հակամարտության արդյունքում տուժված բնակչության կենսապայմանների բարելավման առաջնահերթային ուղղությունն է։ Օրինակ.
* համայնքային ենթակառույցի բարելավումը, ներառյալ ջրի եւ սանիտարական պայմանների մատչելիությունը,
* թվային տեխնոլոգիաների մատչելիության աջակցությունը,
* խոցելի/բռնագաղթված անձանց կենսական նշանակության կարիքների բավարարումը,
* եկամուտի աղբյուրների ստացման հնարավորության բարելավումը։
Սույն լոտով աջակցություն ստացած նախաձեռնոությունները կապահովվեն «փափուկ» եւ «դժվար» տարրերի ներառմամբ, որոնք առաջնահերթությունները շնորհում են համակարտությունից տուժված համայնքներին։ Ցանկացած աշխատանքն եւ սպասարկումը (վերանորոգում, կահույքի կարգավորում, հանդերձավորում եւ այլն) պետք է ուղեկցվի ակտիվություններով, որոնք կապահովեն համայնքի ներգրավումը (փորձի փոխանակում, գիտակցության մակարդակի բարձրացում, վարժանքներ եւ այլն)։
Դրամաշնորհի առավելագույն տեւողությունը 12 ամիս։
Լոտ A-ի շրջանակներում յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 25 000 ԱՄՆ դոլար:
Առաջարկվող դրամաշնորհների իրականացման կապակցությամբ վարչական ծախսերը (աշխատավարձը, ուղեւորածախսը, գրասենյակային եւ գործողությունների այլ ծախսերը) չպետք է գերազանցեն պահանջվելիք գումարի 25 տոկոսը։
Լոտ A-ի շրջանակներում հատկացվող գումարը կտրվի համայնքային կազմակերպությանը, որը.
1. տեղական մակարդակով գրանցված է որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն,
2. ֆիզիկապես գտնվում է դրամաշնորհի թիրախային խմբի տարածման աշխարհագրական տարածքում,
3. ունի վարչական, ֆինանսական եւ տեխնիկական բավարար ռեսուրս դրամաշնորհի իրականացման համար,
4. ցանկալի է ունենա անցյալում դոնորների հետ աշխատանքի լավ փորձ։
Չգրանցված նախաձեռնողական խմբերը ցանկալի է հայտը ներկայացնեն փորձառու եւ գրանցված կազմակերպությունների հետ միասին։
Դրամաշնորհային հայտի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 10-ն է։ Դրամաշնորհային առաջարկություններն ու կից փաստաթղթերը պետք է առաքվեն էլ. փոստի eu4dialogue@undp.org. հասցեով։ Վերնագրի դաշտում, հայցորդը պետք է նշի լոտը, որին հասցեագրում է հայտը (օր. «Լոտ A»)։
Սեմինարները կանցկացվեն 2022 թվականի հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 10-ը։ Շահագրգռված թեկնածուները, լրացուցիչ տեղեկատվության ստացման կամ ճշտոումների համար, կարող են կապվել UNDP-ի հետ, հետեւյալ հասցեով. eu4dialogue@undp.org .
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=86775 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք