Արեւմուտք-Արեւելք կառավարման ինստիտուտը հայտարարում է բաց դռների դրամաշնորհային մրցույթ՝ Իրավաբանական կրթության որակի բարձրացումը Վրաստանի մասնավոր եւ պետական համալսարանների եւ մյուս հանրակրթական հաստատությունների համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորված 5-ամյա USAID Արդարության գերակայության ծրագիրը Վրաստանում, իրականացնում է Արեւելք-Արեւմուտք կառավարման ինստիտուտը (EWMI)։
Ծրագրի խնդիրը Վրաստանում օրենքի գերակայության ուժեղացումն է եւ հետեւյալ նպատակների իրականացումը.
1. Արդարադատության ինստիտուտների անկախության եւ արդյունավետության ուժեղացումը։
2. Արդարադատության նկատմամբ բոլորի համար հավասար մատչելիության ուժեղացումը։
3. Արդարադատության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների եւ ինստիտուցիոնալ վերահսկողության ուժեղացումը։
Արդարության գերակայության ծրագրի առաջին նպատակի գլխավոր կիզակետերից մեկը իրենից ներկայացնում է Վրաստանում իրավաբանական կրթության որակի բարելավումը՝ ակադեմիական ինստիտուտների եւ մյուս կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ։ Բաց դռների դրամաշնորհային մեխանիզմը կպաշտպանի համալսարանների եւ հանրակրթական հաստատությունների նորարարական առաջարկություններն ու վերոնշյալ նպատակներին հասնելուն աջակցող նախագծերը։
USAID Արդարության գերակայության ծրագրի նպատակը իրավաբանական կրթության որակի բարելավումն է եւ ուսանողներին պրակտիկայի համար նախապատրաստման հետեւյալ միջոցառումների աջակցությունը.
Ա) Հավաստագրման եւ ազգային չափորոշիչների բարելավումը։
Բ) Ուսուցման եւ Արդարության կուրիկուլումի բարելավումը։
Գ) Իրավաբանական կլինիկական կրթության զարգացումը։
Վերոնշյալ մրցույթը չի տարածվում USAID Արդարության գերակայության ծրագրի կողմից արդեն ֆինանսավորվող նախագծերի ակտիվություններին։
Հայտը կարող է ներկայացնել Վրաստանի ցանկացած հանրային կամ մասնավոր համալսարանը, որն ունի իրավաբանական ֆակուլտետ, նաեւ հանրակրթական հաստատությունը, որն գրանցված է որպես ոչ կոմերցիոն իրավաբանական անձ։ Թբիլիսիում գործող համալսարան / հանրակրթական հաստատության համար առնվազն մեկ տարածաշրջանային համալսարանի հետ համագործակցությունը նախագծի համար կհամարվի պլյուս։
Առաջնահերթությունը կշնորհվի այն հայտերին, որոնք ներկա փուլում չեն ստացել USAID Արդարության գերակայության ծրագրի դրամաշնորհ։
Դրամաշնորհի առավելագույն բյուջեն կազմում է 25 000 ԱՄՆ դոլար, 6-12 ամսում իրականացվելիք նախագծի համար։
Հայտի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 23։59-նն է։
Հայտերի ընդունվում են վրացերեն կամ անգլերեն լեզուներով հետեւյալ info.rolp@ewmi.org. էլեկտրոնային փոստով։ Հայտի վերնագրում պետք է նշել՝ Open-door Grants on Legal Education. Հայտի ձեւաթուղթն եւ մանրամասն նկարագիրը կարող եք տեսնել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=410626 հղումում։
Մանրամասն տեղեկատվության անհրաժեշտության դեպքում կապվեք իրավաբանական կրթության եւ փաստաբանների ասոցիացիայի բարեփոխման խորհրդական Նինո Բալանչիվաձեի հետ՝ nbalanchivadze@ewmi.org. էլեկտրական փոստով։