2020 թվականի հոկտեմբերին Եվրամիության (EU) աջակցությամբ Վրաստանի երեք տարածաշրջաններում՝ Գուրիայում, Կախեթում եւ Քվեմո Քարթլիում սկսվեց 36-ամսյա,
«Ունակությունների ուժեղացման եւ զբաղվածության նորարարական հնարավորություններըը Վրաստանի տարածաշրջանային զարգացման համար» («Skill Building and Innovative Job Opportunities for Regional Development of Georgia») անվանմամբ նախագիծը։ Նախագիծը իրականացնում է Վրաստանի
ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG), Երիտասարդ ուսուցիչների միության (YPU) եւ Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիայի (GCDA) հետ միասին։
Նախագծի նպատակը զբաղվածության նոր հնարավորությոունների հիմնումն է աշխատանք փնտրողների համար շուկայի պահանջներին համապատասխան ունակությունների
զարգացման եւ գործատուներին ու պոտենցիալ աշխատողին միմյանց հետ կապման մեխանիզմներով։ Նաեւ դպրոցներում եւ մասնագիտական ուսումնարաններում սովորող
երիտասարդների աջակցությունը՝ համապատասխան գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման համար, որպեսզի հետագայում կարողանան արդյունավետորեն օգտագործել զբաղվածության առկա հնարավորությունները։
Նախագծային հայտերի մրցույթի նպատակը տարբեր ոլորտների միջեւ համագործակցության խրախուսումն ու աջակցությունն է, Վրաստանի երեք տարածաշրջաններում՝ Գոււրիայում, Կախեթիում եւ Քվեմո Քարթլիում զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծման նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված, ինչպես խոշոր, այնպես էլ փոքր կամ միջին բիզնես ընկերությունները, որոնք ունեն հստակ միտում եւ նպատակներ
զբաղվածության նոր հնարավորությունների եւ բիզնեսի ընդլայնման ուղղությամբ վերոնշյալ տարածաշրջաններում։
Պարտադիր է, որ յուրաքանչյուր նախաձեռնության շրջանակներում ստեղծվի առնվազն 8 աշխատատեղ մեկ տարվա ընթացքում։
Հայտերը հնարավոր է ներկայացնել միայն վրացերեն լեզվով։ Հայտին կցված օտարալեզու փաստաթղթերը պետք է ունենան նոտարով հաստատված վրացերենով թարգմանությունը։
Նախագծային հայտի ձեւաթուղթը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային, Էլ. փոստի միջոցով, apply@csrdg.ge, հասցեով, վերնագրում պետք է նշվի Նախագծային հայտի
մրցույթ բիզնես ընկերությունների համար։ Նախագծային հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ 2023 թվականի փետրվարը։
Լրացուցիչ տեղեկատվության համար տես https://bit.ly/3Ta3mzA հղոումը։