«Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը» (CSRDG) գործող սոցիալական ձեռնարկությունների համար հայտարարում է գաղափարների դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է «Սոցիալական արտադրության զարգացումը կայուն եւ ինկլյուզիվ հասարակության համար» նախագծի շրջանակներում, որը «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը» (CSRDG) իրականացնում է Եվրամիության եւ «Հացն աշխարհի համար»-ի ֆինանսավկան աջակցությամբ։ Գործընկեր կազմակերպություններն են՝ Սոցիալական ձեռնարկությունների ալյանսը (SEA), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI), Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիան (GCDA), Վրաստանի ժողովրդավարական զարգացման միությունը (DDUG), Վենչուրային բարեգործության եվրոպական ասոցիացիան (EVPA), Երիտասարդության գործակալությունը։
Մրցույթը հետապնդում է Վրաստանի մասշտաբով գործող սոցիալական ձեռնարկությունների գործունեության ընդլայնմանն եւ զարգացմանը աջակցելու նպատակ, որոնք արդեն ունեն սոցիալական շոշափելի ազդեցություն եւ տնտեսական եկամուտներ։
Դրամաշնորհային մրցույթին մասնակցության համար պարտադիր է պահանջվելիք դրամաշնորհային ֆինանսավորման առնվազն 10 տոկոսանոց համամասնակցությունը։
Մանրամասն տեղեկատվության համար ծանոթացեք կցված փաստաթղթերին։
Խնդրում ենք հայտը ներկայացնելիս, վերնագրում նշել՝ Սոցիալական ձեռնարկության զարգացման հայտ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 28-ի ժամը 18։00-ն է։
Հայտի ձեւաթղթի ներկայացումը հնարավոր է էլեկտրոնային ձեւով, էլ.փոստի միջոցով, social.enterprise.ge@gmail.com հասցեով։
Շահագրգռված անձանց հետ խորհրդատվական հանդիպումը կանցկացվի հեռավար Zoom հարթակի օգտագործմամբ, փետրվարի 7-ին ժամը 11։00-ին եւ փետրվարի 21-ին ժամը 11։00-ին։
Հանդիպմանը գրանցման կայքի ստացման համար տես.
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=86775 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք