Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատունը սկսում է հայտերի ընդունումը զարգացման համագործակցության փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար։
Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին կարող են մասնակցել.
- Վրաստանի կառավարական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն եւ նրանց կողմից կառավարվող հաստատությունները.
- Վրաստանում գրանցված եւ մշտապես գործող ոչ կոմերցիոն կազմակերպություններն եւ հիմնադրամները.
- Էստոնական իրավաբանական անձինք կարող են մասնակցել նախագծին միայն որպես գործընկեր՝ համագործակցելով վրացական կառույցների հետ, որոնք համապատասխանում են վերոնշյալ կատեգորիաներին.
Ծրագրի հայտը պետք է պատրաստվի էստոներեն կամ անգլերեն: Ծրագրի հայտերը ներկայացվում են Վրաստանում Էստոնիայի դեսպանատուն:
Ծրագրի հայտը պետք է համահունչ լինի Էստոնիայի զարգացման համագործակցության եւ մարդասիրական աջակցության ռազմավարությանն եւ համապատասխանի նշված ռազմավարությամբ սահմանված առաջնահերթ ոլորտներին, որոնք ներկայացված են ցանկում. կրթություն, խաղաղություն ու կայունություն, հանրային եւ գլոբալ կրթության վերաբերյալ տեղեկատվության ավելացում, առողջապահություն, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցություն, Էկոլոգիական զարգացում:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից աջակցվող փոքր դրամաշնորհային ծրագրի առավելագույն բյուջեն կազմում է 15.000 եվրո:
Դրամաշնորհի չափը կարող է կազմել ծրագրի թույլատրելի ծախսերի 100%-ը:
Անհատական ծախսերի բաժինը կարող է կազմել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ներդրման 20%-ը։
Գրասենյակի եւ այլ վերադիր ծախսերի բաժինը կարող է կազմել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ներդրման 7%-ը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտերն ընդունվում են աստիճանաբար, մինչև փոքր դրամաշնորհային մրցույթի ամբողջ բյուջեի սպառումը:
Ծրագրի հայտը պետք է առաքել Թբիլիսիում Էստոնիայի դեսպանատան հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Ketevan.Abazashvili@mfa.ee
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումներով.
http://tiny.cc/0rw6vz