Եվրոպական միության աջակցությամբ CENN-ը հայտարարում է մրցույթ Երիտասարդ
արհեստավարժների կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար։
Երիտասարդ արհեստավարժների ծրագրի նպատակն է.
Նպաստել մարզում ապրող երիտասարդների մասնագիտական զարգացմանը.
Նրանց վերապատրաստման միջոցով օգնել քաղաքացիական հասարակական
կազմակերպությունների զարգացմանը Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում:
Ծրագրի շրջանակներում կընտրվեն 10 երիտասարդներ, ովքեր հնարավորություն կունենան 1
ամսվա ընթացքում աշխատել Վրաստանի քաղաքացիական հասարակական առաջատար
կազմակերպություններում, ապա ստանալ դրամաշնորհային ֆինանսավորում եւ տեղական
քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել իրենց
գաղափարները Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում:
Ծրագրին կարող են մասնակցել Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում բնակվող 18-
30 տարեկան երիտասարդները, ովքեր շահագրգրված են քաղաքացիական հասարակության
զարգացման խնդիրներով ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական մակարդակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք տեսնել ծրագրի նկարագրությունը նշված
հղումներով.
https://shorturl.at/vyAGT
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScnWgLs2oKeSt-
kdJqkE34zspyX_0GfjhzosLYzY4Ww2aBH9g/viewform
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմումին պետք է կցվեն մասնակցի ռեզյումեն եւ
շարժառիթային նամակը: