Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG) հայտարարում է սկսնակ սոցիալական արտադրությունների գաղափարների դրամաշնորհային մրցույթ, «Սոցիալական արտադրության զարգացման կայուն եւ ինկլուզիվ հասարակության համար» նախագծերից մեկի շրջանակներում։
Նախագիծն իրականացվում է 2021 թվականի մարտից Եվրամիության (EU) եւ «Հացն աշխարհի համար»-ի (Brot) ֆինանսական աջակցությամբ, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնց թվում են Սոցիալական ձեռնարկությունների ալյանսը (SEA), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI), Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիան (GCDA), Վրաստանի ժողովրդավարական զարգացման միությունը (DDUG), Վենչուրային բարեգործության եվրոպական ասոցիացիան (EVPA), Երիտասարդության գործակալությունը (YAG)։
Մրցույթին կարող են մասնակցել նախնական (Start-up) փուլում գտնվող եւ նոր սոցիալական արտադրությունները, որոնց պահանջվում են լրացուցիչ ռեսուրսներ, ինչպես նորարարական գաղափարների իրականացման, այնպես էլ կայուն սոցիալական արտադրությունների ստեղծման համար։
Դրամաշնորհային մրցույթին մասնակցության համար պարտադիր է պահանջվելիք դրամաշնորհային ֆինանսավորման առնվազն 10 տոկոսանոց համամասնակցությունը։
Հայտի ներկայացմանը պարտադիր է վերնագրում նշել՝ Սկսնակ սոցիալական արտադրության հայտ։
Հայտի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 28-ի ժամը 18։00-ն է։
Շահագրգռված անձանց հետ խորհրդատվական հանդիպումը կանցկացվի հեռավար Zoom հարթակի օգտագործմամբ, մարտի 28-ին, ժամը 11։00-ին եւ ապրիլի 11-ին ժամը 11։00-ին։
Հանդիպմանըը գրանցման հղում ստանալու համար, մուտք գործեք https://us02web.zoom.us/meeting/register/tZ0pcOmtpzkuHdfZWXYaVwdhLS-mWTzTXyhy
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=359898 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք