Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) կողմից ֆինանսավորված եւ Land
O’Lakes International Development Georgia-ի (Venture37)-ի, Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ
համագործակցությամբ, իրականացվող «Ներդրումներ անվտանգ եւ որակյալ անասնապահության մեջ» նախագիծը,
այսուհետ՝ SQIL, նպատակ ունի բարելավել Վրաստանում տավարի մսի եւ կաթնամթերքի արտադրության
գործընթացում սննդամթերքի անվտանգության չափանիշներն եւ արտադրվող արտադրանքի որակը:
«Ֆերմայից մինչեւ սեղան» գործընթացի շրջանակներում SQIL-ի նպատակն է նվազեցնել կորուստները, բարելավել
սննդամթերքի անվտանգության չափանիշներն ու որակը, բարձրացնել արտադրողականությունը, արտադրողների
մրցունակությունն եւ առեւտրական հարաբերությունները:
Ստացված ֆինանսավորումը կնպաստի կաթ եւ տավարի միս վերամշակողներին (ներառյալ սպանդանոցները), ինչպես
նաեւ անասնակեր եւ անասնաբուժական դեղամիջոցներ արտադրողներին բարելավել սննդամթերքի անվտանգության
չափանիշները, արտադրանքի որակն եւ շուկա մուտքի մատչելիությունը:
Վերոնշյալ նպատակները կիրականացվեն սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրմամբ եւ
հավաստագրմամբ, ինչպիսիք են՝ GMP, HACCP, ISO 22000:2018, FSSC22000, BRCGS եւ այլն:
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել բիզնես օպերատորները, որոնց գործունեությունը ներառում է
տավարի մսի եւ կաթնամթերքի վերամշակումը, անասնակերերի եւ անասնաբուժական դեղամիջոցների
արտադրությունը։ Սկսնակ (այսպես կոչված «Ստարտափ») կազմակերպությունները չեն կարող մասնակցել նշյալ
դրամաշնորհային ծրագրին։
SQIL-ի կողմից ցանկացած ծրագրին աջակցելու համար հատկացված բյուջեն կմարի միայն սննդամթերքի կառավարման
համակարգի ներդրման եւ հավաստագրման հետ կապված ծախսերը:
Ծրագրի իրականացումը պետք է ավարտվի 15 ամսվա ընթացքում։
Հայտերը պետք է ներկայացվեն վրացերեն եւ անգլերեն լեզուներով: Հայտերն ընդունվում են
nkeshelava@landolakes.com, SQILbizops@landolakes.com հասցեներով, մինչև 2024 թվականի փետրվարի
29-ը ներառյալ։
Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հղումը՝ www.jobs.ge/ge/?view=jobs&id=463542
Կամ այցելեք www.serec.ge կայքը
- հա