Հոկտեմբերի 17-ին Ախալքալաքիի Սերեկիի գրասենյակում անցկացվեց փորձագետ – խորհրդատու Թամար
Ալեքսիձեի վարժանքը ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուոցիչների համար։ Ուսումնական
դասընթացը ներառնում էր հիմնադրամների որոնումն եւ նախագծերի ձեւավորման ունակությունների ուժեղացումը։
Վարժանքին ներկա էին տարածաշրջանում գործող հինգ ոչ կառավարական կազմակերպությունների
ներկայացուցիչները, այդ թվում «Դադեշ գյուղի կանայք» ասոցիացիայից Օֆելյա Իսպիրյանը։ Վերոնշյալ կանանց
կազմակերպությունը զբաղվում է ժողովրդական արհեստներով եւ գորգագործությամբ՝ ջավախեթիին բնորոշ
նախշազարդերով Ներկա էր նաեւ Սամվել Խոդիկյանը՝ «Խոդոօ»-ից, որը ներկայացնում է արվեստի ոլորտն ու
խամաճիկային թատրոնը։