«Վրաստանի ֆերմերների ասոցիացիան» (GFA) «Մասնագիտական կրթության համակարգերի արդիականացումը Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման» նախագծի շրջանակներում հայտարարում է «Մասնավոր հատվածի տեխնիկական հանդերձավորման մատուցման բարելավումը գյուղատնտեսոության եւ սննդամթերքի վերամշակման ուղղություններում» դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթը հետապնդում է Վրաստանի ողջ տարածքում (ներառյալ Թբիլիսին) աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալային ծրագրի կամ մասնագիտական նախապատրաստման/վերապատրաստման ծրագրի մշակման/իրականացման (լրացուցիչ տեղեկատվությունը մասնագիտական նախապատրաստման եւ մասնագիտական վերապատրաստման համար տես թիվ 2 հավելվածի տեսքով) մասնավոր հատվածի տեխնիկական հանդերձավորման մատուցման աջակցության նպատակ։
Նախագծի աջակցությամբ, մասնավոր հատվածը գյուղատնտեսության եւ սննդամթերքի վերամշակման ուղղություններում, կկարողանա իրականացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալային ծրագրի կամ մասնագիտական նախապատրաստման/վերապատրաստման ծրագրի մշակման/իրականացման, տեխնիկական հանդերձավորման մատակարարման բարելավման, ուսումնական/աշխատանքային պրակտիկայի իրականացման համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների ձեռքբերումն կամ ագրարային ոլորտի դուալային մասնագիտական ծրագրի շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների ապահովումը։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Վրաստանում գործող օրենսդրության համապատասխան գրանցված գործարար սուբյեկտները, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեջ ներգրավված ֆերմերական տնտեսությունները, արտադրությունները, ընկերություններն կամ ասոցիացիաները, որոնք ցանկություն ունեն աշխատանքի/ուսումնական պրակիտկայի համար ընդունել մասնագիտական ուսանողների, ագրարային կամ վերամշակման ոլորտում գործող փոքր, միջին կամ խոշոր գործարարությունները, որոնք ունեն աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացման գործում ներգրավման շարժառիթ։
Դրամաշնորհային փաստաթղթերի ստացման համար բացեք https://gfa.org.ge/%e1%83%99%e1%83%94%e1%83%a0%e1%83%ab%e1%83%9d-%e1%83%a1%e1%83%94%e1%83%a5%e1%83%a2%e1%83%9d%e1%83%a0%e1%83%98%e1%83%a1-%e1%83%a2%e1%83%94%e1%83%a5%e1%83%9c%e1%83%98%e1%83%99%e1%83%a3%e1%83%a0-2/ կայքերը։
Դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 18։00-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://jobs.ge/ge/?view=jobs&id=335826 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք