Կարտոֆիլի միջազգային կենտրոն – Վրաստանը (CIP Georgia) հայտարարում է մրցույթ կարտոֆիլի
սածիլների ջերմոցային տնտեսության հիմնման եւ կարգավորման նպատակով։
Մրցույթի նպատակն է ֆինանսավորել որակավորված ընկերության/ընկերությունների բիզնես
նախաձեռնությունը, որի նպատակը կարտոֆիլի սածիլների աճեցումն է եւ այդ նպատակով ջերմոցային
տնտեսության հիմնումն է եւ համապատասխան տեխնիկական հագեցումը։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունները պետք է ներկայացնեն տեխնիկական
բովանդակության մանրամասն տեղեկատվություն։ Իսկ ավելի ստույգ, թե հայցորդը ինչ տեսակի
ջերմոցային տնտեսություն է ցանկանում հիմնել եւ ինչպիսինն են դրա տեխնիկական բնորոշիչները։
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021 թվականի նոյեմբերի 28-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://jobs.ge/ge/?view=jobs&id=334991 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների
համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ
ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի
փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք