«Կաթնարտադրության ոլորտի արդիականացման եւ շուկա մուտք գործելու» պետական ծրագիրը, գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) լրիվ ֆինանսավորմամբ, սկսում է հայտերի ընդունում` Կախեթիի, Սամցխե֊Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում կաթնարտադրության մեջ ներգրավված ֆերմերներից, նրանց լրիվ ֆինանսավորմամբ, տեխնիկական օգնության ցուցաբերելու համար, որպեսզի բարելավվեն ֆերմայի սարքավորումները, հիգիենիկ պայմանները, անասունների մթերատվությունը, արտադրվող մթերքների որակը/ծավալը եւ այլն։
Կաթնարտադրության ոլորտի արդիականացման եւ շուկա մուտք գործելու պետական ծրագիրը
Ծրագրի շրջանակներում հայտեր կարող են ներկայացնել բոլոր ֆերմերները, ովքեր.
1. ունեն 6-ից մինչեւ 20 գլուխ կաթնատու անասուն,
2. արտադրում եւ սպառողներին են մատուցում կաթ եւ կաթնամթերքներ։
Ծրագրի պայմանները.
Որպես մասնակից ընտրված ֆերմերի տնտեսություններում՝ փորձագետների հանձնարարականների եւ սեփականատերերի պայմանավորվածության հիման վրա կձեւավորվի ցուցադրական ֆերմա։
Ծրագրի ռեսուրսը հնարավոր է օգտագործվի հետեւյալ ուղղությունների բարելավման համար.
**կաթի նախնական առրտադրություն/կաթի հիգիենա
** անասունների առողջություն
**անասնակերի արտադրություն/պահեստավորում
Շահագրգռված թեկնածուներին խնդրում ենք լրացված հայտագիր ձեւաթուղթն ուղարկել հետեւյալ հասցեով՝ info@agroservice.ge
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://jobs.ge/ge/?view=jobs&id=338714 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք