Մարդու իրավունքների կենտրոնը հայտարարում է մրցույթ «Խաղաղության շինարարությունն եւ
հակամարտությունների վերափոխումը» վարժանքի մասնակիցների ընտրության համար։
Եռօրյա վարժանքն կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 24-26-ը Թուրքիայի Ստամբուլ
քաղաքում։ Դրան կարող են մասնակցել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներն եւ
իրավապաշտպանները, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածաշրջաններում ապրող
մարդիկ եւ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները: Վարժանքը
կղեկավարի Ռումինայի Խաղաղության ինստիտուտի՝ PATRIR-ի նախագահն ու Խաղաղության
գործողությունների դեպարտամենտի (DPO) տնօրեն, միջնորդության, խաղաղության
շինարարության եւ խաղաղության գործընթացների միջազգային փորձագետ Քայ Բրանդ-
Յակոբսենը: Վարժանքի աշխատանքային լեզուներն են անգլերենն եւ ռուսերենը։ Կապահովվի
համաժամանակյա թարգմանություն։ Վարժանքին մասնակցությունն ամբողջությամբ
կֆինանսավորվի կազմակերպության կողմից։
Շահագրգրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը եւ ուղեկցող
նամակը անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ninotlashadze@gmail.com հասցեով մինչև
2023 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 18:00-ն:
Վարժանքն կանցկացվի «Թբիլիսիի, Սուխումիի եւ Ցխինվալի միջեւ վստահության
վերականգնման եւ վրաց հասարակությունում անցյալի վերագնահատման շուրջ երկխոսության
խթանում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության
հիմնադրամ (Institut für): Auslandsbeziehungen) Funding programme zivik-ի
ֆինանսական աջակցությամբ