Փոքր դրամաշնորհների մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան ծրագրել եւ իրականացնել նախագիծ, որը կարձագանքի հասարակության եւ կոնկրետ համայնքի կարիքներին եւ համահունչ կլինի մրցույթի առաջնահերթ ուղղություններին:
Դրամաշնորհի մրցույթի պայմանները.
- Դրամաշնորհային ծրագրին կարող են մասնակցել միայն USAID-ի «Միասնություն բազմերանգնության մեջ է» ծրագրին մասնակից 14-29 տարեկան երիտասարդները կամ ակտիվիստների խումբը Վրաստանի 13 քաղաքներից (Թբիլիսի, Քութայիսի, Զուգդիդի, Բաթումի, Օզուրգեթի, Գորի, Թելավի, Նինոծմինդա, Ախալքալաքի, Ախալցիխե, Դմանիսի, Գարդաբանի եւ Մառնեուլի),
- Ֆինանսավորված ծրագրի իրականացումը հնարավոր է սկսվի 2023 թվականի մարտի 15-ից,
- Կոնկրետ նախագծի տեւողությունը (ներառյալ հաշվետու ժամանակաշրջանը) չպետք է գերազանցի 90 օրացուցային օրը (3 ամիս).
- Նախագծերը կընտրվեն եւ կգնահատվեն հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից,
- Ընտրական հանձնաժողովը կքննարկի միայն այն հայտերը, որոնք ամբողջությամբ կներկայացվեն նշված ժամկետում եւ կից դիմում–հայտում։
- Դրամաշնորհային հայտի բյուջեն չպետք է գերազանցի 600 լարին։ Հնարավոր է, որ հայտերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները դիմորդին առաջարկեն որոշակի փոփոխություններ կատարել ներկայացված մրցույթային նախագծի նկարագրության մեջ եւ բյուջեում։
- Դիմումի ձեւաթուղթը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է լրացնել սյուն հղումում՝ https://bit.ly/3XUIm1J
- Դրամաշնորհի հայտերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև 2023 թվականի մարտի 10-ը՝ ներառյալ։
- Դրամաշնորհային մրցույթի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս https://bit.ly/3In8rkb հղումը:
- Մարտի 1-ին տեղի կունենա առցանց հանդիպում («Բաց դռների օր»), որտեղ կպատասխանենք ձեր հարցերին – https://bit.ly/3SjaUAM
- USAID-ի «Միասնություն բազմերանգնության մեջ է» հնգամյա ծրագիրն իրականացնում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։
- Ծրագրի նպատակն է հաղթահարել այն հիմնական արգելքները, որոնք խոչընդոտում են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ակտիվ մասնակցությանը երկրի քաղաքական, քաղաքացիական եւ տնտեսական կյանքում: Դրա համար ծրագիրն աշխատում է ինչպես փոքրամասնությունների, այնպես էլ մեծամասնության հետ եւ համագործակցում է պետական տարբեր կառույցների, քաղաքացիական ու մասնավոր հատվածների հետ։
#USAID #unageorgia #UnityThroughDiversity #Unity is in diversity
USAID/Georgia https://www.facebook.com/photo/?fbid=574824431340577&set=a.477292627760425