Հրապարակման ամսաթիվը՝ 1նոյեմբերի, 2021
Հայտի պահանջարկի (RFA) համարը՝ CBG-006/1121
Հայտի պահանջարկի վերնագիրը՝ «Բիզնեսաքսելերացիայի սպասարկման մատուցողների համար ագրո եւ մթերքների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների (Agri&FoodTech) հնարավորությունների ուժեղացման եւ զարգացման ծրագիր»։
Ծրագրի նպատակը ժամանակակից ագրո, կենսա, մթերքների արտադրության (AgriTech, BioTech, FoodTech) եւ այլ, նման գործունեոռւթյունում կանանց եւ երիտասարդների ներգրավման աջակցությունն է, որակյալ բիզնեսաքսելերացիայի սպասարկումների մատուցման ուղիով։
Բիզնեսաքսելերացիայի սպասարկումների որակի բարելավումն կկայանա այն վրաց մատակարարների զարգացման աջակցությամբ, ովքեր կկարողանան նպատակային խմբերի համար, առանձնապես երիտասարդ կանանց համար, տեղական մակարդակով իրականացնել բիզնեսաքսելերացման բարձր որակի եւ մասնագիտական սպասարկում։
Նպատակային խմբերն են.
ա) Բիզնես սպասարկում մատակարարող վրացական ընկերությունները (BSP), որոնք աշխատում են վրաց տեխնոլոգիական սթարթափի էկոհամակարգի ոլորտում եւ ունեն պրեաքսելերացիայի, աքսելերացիայի, սթարթափի բութքեմպի եւ հակաթոնի ծրագրերի իրականացման փորձ։
բ) 18-ից մինչեւ 43 տարեկան երիտասարդ գործարարներ, ագրոբիզնեսի մենեջերներ եւ մասնագետներ (այդ թվում ուսանողներ եւ նոր շրջանավարտներ), ովքեր ունեն զարգացման ներուժ եւ հնարավորություն դառնալու վերոնշյալ ոլորտի (Agri&FoodTech) գործարարներ։ Ուշադրությունը կբեւեռացվի ծրագրում երիտասարդ կանանց ներգրավմանը։ Նաեւ երիտասարդների ընտրությանը ուշադրությունը կբեւեռացվի մասնակիցների աշխարհագրական դիվերսիֆիկացման վրա։
Ծրագրային ոլորտ (ները)
ա) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գյուղատնտեսական ծրագրի ինկլուզիվ գյուղատնտեսության արժեքների շղթայի զարգացման ծրագրավորում,
բ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում հնարավորությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր։
Դրամաշնորհի առավելագույն գումարը 35 հազար ԱՄՆ դոլար (պարտադիր պայմանն է դրամաշնոր ստացողի համամասնակցությունը դրամական եւ/կամ ոչ դրամական տեսքով)։
Նշանակալի տեղեկատվություն.
Վիրտուալ տեղեկատվական հանդիպման ամսաթիվն ու ժամանակը՝ 2021 թվականի նոյեմբերի 18, ժամը 15։00 (Թբիլիսյան ժամանակով)։
Վիրտուալ հանդիպման կայքը՝ https://us02web.zoom.us/j/89484409677
Հարցերի առաքման վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 27-ն է։
Պատասխանները կհրապարակվեն 2021 թվականի դեկտեմբերի 6-ից ոչ ուշ (jobs.ge եւ www.facebook.com/apgeorgia.org միջոցով)։
Հայտերի ընդունումը կավարտվի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ժամը 17։00-ին (Թբիլիսյան ժամանակով)։
Նախագծերի մեկնարկի հավանական ժամկետը 2022 թվականի փետրվարի 10-ից ոչ ուշ։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://jobs.ge/ge/?view=jobs&id=335678
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք