Քաղաքացիական հասարակական կազմակերպություններին, որպես կառավարման ոլորտի կարեւոր դերակատարների, հրավիրում ենք մասնակցելու դրամաշնորհային մրցույթին հետևյալ ուղղություններով.
Լոտ 1. Նպաստել Վրաստանում բարենպաստ ընտրական միջավայրին եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը.
Լոտ 2. Վրաստանում վերացնել գենդերային բռնությունն եւ բարձրացնել գենդերային հավասարությունը.
Լոտ 3. Խթանել երկրի մասշտաբով քաղաքացիական ներգրավվածությունն եւ ժողովրդավարական վերահսկողությունը Վրաստանի՝ Եվրամիության ինտեգրման ճանապարհին.
Լոտ 4. Նպաստել Վրաստանում տեղական մակարդակուվ սննդի անվտանգությանը ՝ նվազեցնելով սննդի թափոններն եւ կորուստները.
Լոտ 5. Ուժեղացնել շրջակա միջավայրի պահպանությունն եւ պայքարը կլիմայի փոփոխության դեմ.
Լոտ 6. Քաղաքացիական հասարակության վերահսկողության ուժեղացում եւ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացում.
Լոտ 7. Ամրապնդել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների դերը Վրաստանում պետական կառավարման բարեփոխումների, ապակենտրոնացման եւ հանրային հաշվետվողականության մոնիտորինգի և իրականացման գործում, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում.
Ամբողջական ձեռնարկը հասանելի է http://bit.ly/3T5mv72 , հղում՝ EuropeAid/176767/DD/ACT/GE կայքում:
Հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը՝ 24/04/2023, 12:00 (Բրյուսելի ժամանակով)