Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրավիրում են քաղաքացիական հասարակական կազմակերպություններին մասնակցելու դրամաշնորհային մրցույթին
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «EU4Dialogue. աջակցություն հակամարտությունների վերափոխումը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում» նախագիծը, որի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ նորաստեղծ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների եւկամ համայնքային կազմակերպությունների համար:
Մրցույթի նպատակն է նպաստել հարավկովկասյան հակամարտությունից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի, կենսապայմանների եւ մարդկային անվտանգության բարելավմանը։
Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն տեղական մակարդակում առաջնահերթ կարիքներին արձագանքող նորաստեղծ եւ համայնքային կազմակերպությունները, որոնք բացահայտվել են հիմնախնդրի մասնակցային եւ գենդերային վերլուծության արդյունքում:
Հակամարտություններից տուժած բնակչությունը ընդհարվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են որակյալ առողջապահության եւ կրթության անբավարար հասանելիությունը, եկամտի կայուն աղբյուրների բացակայությունը եւ անվտանգության հետ կապված դժվարությունները, որոնք հաճախ կործանարար ազդեցություն են ունենում նրանց կենսապայմանների վրա:
Նշված իրավիճակը պետք է հաշվի առնվի դրամաշնորհային առաջարկության մեջ եւ հատուկ ուշադրություն հատկացվի ստորև թվարկված խնդիրներին.
• Գենդերային հավասարության աջակցություն.
• Երեխաների եւ երիտասարդների համար լրացուցիչ հեռանկարների ստեղծում.
• Խոցելի խմբերի վիճակի բարելավում.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 23-ը: Դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ տեխնիկական մանրամասներ կարելի է գտնել համացանցային
https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=9688 էջերում: