Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) «EU4Dialogue (բաղադրիչ 2¤՝ Հակամարտության տրանսֆորմացման աջակցությունը Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում» նախագծի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ (փուլ II¤։ Նախագիծը իրենից ներկայացնում է EU4Dialogue -ի առավել ընդլայնված ծրագրի երկրորդ բաղադրիչն եւ հետապնդում է Հարավային Կովկասում հակամարտությունից տուժված համայնքների կենսապայմանների բարելավման, սոցիալ-տնտեսական հնարավորությունների աջակցության եւ մարդկանց անվտանգության մեծացման նպատակ։ Դրամաշնորհային մրցույթին երկրորդ փուլին հրավիրված են համապատասխան կազմակերպությունները, որոնք կներկայացնեն Վրաստանին կողմնորոշված դրամաշնորհային առաջարկություններ։
EU4Dialogue-ի 2֊րդ բաղադրիչի դրամաշնորհային մեխանիզմի ընդհանուր նպատակը իրենից ներկայացնում է հակամարտությունից տուժված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների եւ մարդկանց անվտանգության բարելավումը, որտեղ ուշադրությունը կբեւեռվի գենդերային իրավահավասարության աջակցությանն եւ երեխաների ու երիտասարդների, նաեւ հասարակության առավել խոցելի խմբերի հեռանկարների բարելավմանը։ Նախագծի թիրախային խումբը հակամարտության արդյունքում տուժված բնակչությունն է, այդ թվում համակարտության արդյունքում տուժված տարածաշրջանների բնակիչները, բռնի տեղահանված անձինք եւ բաժանարար գծի երկայնքով բնակվող համայնքները։
Նախագիծը առաջնահերթությունը կշնորհի այն նախաձեռնություններին, որոնք, ելնելով բովանդակությունից, կբարելավեն աղքատության, խտրականության, մարգինալացման եւ մեկուսացման առջեւ կանգնած խավերի բարեկեցությունը՝ հավասար հնարավորությունների ապահովման ուղիով։
Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն համայնքային կազմակերպությունների նախաձեռնությունները, որոնք կսահմանվեն տեղական մարտահրավերների ու հնարավորությունների միասնական եւ գենդերային զգայական ասպեկտների հաշվառմամբ եւ կհետապնդեն տեղական մակարդակով առաջնահերթային պահանջների կարգավորման նպատակ։ Դրամաշնորհային մրցույթին առաջնահերթությունը կշնորհվի հակամարտությունից տուժված տարածաշրջաններում համագործակցության ու համակարգման կիրարկմամբ մոտեցմանը ընթացիկ կամ ծրագրված ակտիվությունների հարցում։
Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում կաջակցվեն այնպիսի դրամաշնորհնները, որոնք հետապնդում են առաջնահերթային ոլորտների ուղղությամբ հակամարտության արդյունքում տուժված բնակչության կենսապայմանների բարելավման նպատակ։
Ներառյալ համայնքային ենթակառույցների բարելավումը, ջրի եւ սանիտարական պայմանների մատչելիությունը։
Թվային տեխնոլոգիաների մատչելիության բարելավումը։
Պահանջների բավարարումը։
Եկամուտների աղբյուրի ստացման հնարավորությունների բարելավումը։
Հնարավորությունների զարգացումը, մշակույթի ու ժառանգության ուղիով սոցիալական միասնության ավելացումն ու համայնքների միմյանցկապելու նպատակ։
Դրամաշնորհի առավելագույն տեւողությունը՝ 10 ամիս։
Յուրաքանչյուր դրամաշնորհի համար հատկացվող առավելագույն գումարը կազմում է 25 000 ԱՄՆ դոլար։
Առաջարկվող դրամաշնորհների իրականացման հետ կապված վարչարարական ծախսերը (աշխատավարձ, ուղեւորություն, գրասենյակ եւ գործառքային այլ ծախսեր) չպետք է գերազանցեն գումարի 25 տոկոսը։
Դրամաշնորհը կտրվի համայնքային կազմակերպությանը, որը.
1. տեղական մակարդակով գրանցված է որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն,
2. ֆիզիկապես գտնվում է դրամաշնորհի թիրախային խմբի տարածման աշխարհագրական վայրում,
3. ունի բավարար վարչարարական, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսներ դրամաշնորհի իրականացման համար,
4. ցանկալի է անցյալում ունենա դոնորների հետ աշխատանքի լավ փորձ։
Դրամաշնորհային հայտի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 23-ի ժամը 18։00-ն է։ Դրամաշնորհային առաջարկություններն ու կից փաստաթղթերը պետք է առաքվեն էլեկտրոնային փոստի eu4dialogue@undp.org. հասցեով։ Մանրամասն տեղեկատվության համար տես հղումը. https://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=96885