Վրաստանում ԱՄՆ դեսպանաությունը հայտարարում է 2023 թվականի Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ: ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ ծրագիրը հիմնվել է 1994 թվականին եւ այն Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ հետխորհրդային պետությունների տարածքում գտնվող ԱՄՆ դեսպաություններին հնարավորություն է տալիս ֆինանսավորելու տեղական ժողովրդավարական նախաձեռնությունները:
Ծրագիրը քննարկում եւ նախագծերը ընտրում է փոքր դրամաշնորհների ժողովրդավարության հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը: Հանձնաժողովում ընդգրկված են նաեւ Հասարակական գործերի վարչության պետն եւ ԱՄՆ առաքելության տեղական կառավարման գործակալությունների ներկայացուցիչներ:
Ժողովրդավարության հանձնաժողովի նպատակն է ֆինանսավորել հատուկ նախագծերը, որոնք նպաստում են ժողովրդավարությանը, Վրաստանում ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունների հիմնման գործընթացը եւ հոգում են քաղաքացիների կրթության հարցում: Դրամաշնորհը կարող են ստանալ Վրաստանում հիմնված եւ գրանցված ոչ կոմերցիոն, ոչ կառավարական կազմակերպությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ լրատվական կազմակերպությունները:
Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն դրամաշնորհը 50,000 ԱՄՆ դոլար է:
Նախագծային հայտը պետք է առնչվի տրված թեմաներից առնվազն մեկին.
1. Տնտեսական աճ.
• Գյուղատնտեսության զարգացում / ձեռներեցության զարգացում
• Գյուղատնտեսության կայուն զարգացում եւ մշակութային ժառանգության պաշտպանություն
• Զբոսաշրջության զարգացում (ագրո / խոհարարական տուրիզմ, էկո տուրիզմ, առողջապահություն, մշակութային տուրիզմ եւ այլն)
• Ընդհանուր կրթություն (տես ստորեւ ներկայացված բացատրությունը)
2. Գենդերային իրավահավասարություն եւ սոցիալական ներառություն.
• Կանանց ուժեղացում
• էթնիկ, կրոնական եւ այլ փոքրամասնությունների ներգրավում
• Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց ներգրավվածության / ներառական կրթություն
• Երեխանների իրավունքների պաշտպանություն եւ երեխայի բարօրություն
3. Քաղաքացիական ներգրավվածություն եւ տեղեկացված քաղաքացիներ.
• Լրագրական կրթություն եւ արհեստավարժություն
• Տարածաշրջանային լրատվամիջոցների զարգացում
• Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ամրապնդում եւ պաշտպանում
• կիբերանվտանգություն, ռազմավարական հաղորդակցություն եւ թվային դիվանագիտություն
Գործողության ժամկետը՝ մինչեւ 12 ամիս, նախագծային հայտերի ընդունումը՝ մինչեւ 2023թվականի փետրվարի 20-ի ժամը 18:00-ն:
Դրամաշնորհի գումարը՝ յուրաքանչյուր նախագծի առավելագույն բյուջեն 50,000 դոլար է: Ծրագրի մեկնարկի հնարավոր ժամանակահատվածը՝ 2023 թվականի սեպտեմբեր: Ծրագրի տեւողությունը մեկ օրացուցային տարի կամ ավելի պակաս:
Անհրաժեշտ է ձեռք բերել Unique Entity Identifier (UEI) եւ գրանցվել դրամաշնորհների կառավարման համակարգում HTTPS://sam.gov/sam/:
Խնդրում ենք ուղարկել մեկ ավարտված հայտի Էլեկտրոնային ձեւաթուղթը էլ. Փոստով TbilisiGrants@state.gov
Լրացուցիչ տեղեկատվության համար տես հղում. https://ge.usembassy.gov/ka/democracy-common-small-grants -program-pds-ka