2023 թվականի հունվարին, Եվրոպայի հիմնադրամը Վրաստանում գրանցված եւ գործող քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ) հրավիրում է 2023 թվականի հունվարի 10-ից մինչեւ հունվարի 31-ը՝ ներառյալ, ներկայացնել նախնական կամ ամբողջական նախագծային հայտ՝ հիմնադրամի բաց դռների դրամաշնորհի մեխանիզմի դրամաշնորհ ստանալու համար: Բաց դռների դրամաշնորհային մեխանիզմի շրջանակներում ՔՀԿ-ները կունենան այդ ժամկետի սպառումից հետո էլ հիմնադրամին հայտ ներկայացնել հնարավորություն:
Եվրոպայի հիմնադրամի վերաբերյալ. Եվրոպայի հիմնադրամի առաքելությունն է գործնական ծրագրերի իրականացմամբ `քաղաքացիներին հնարավորություն ընձեռնել իրենց բաժինն ներդնել սոցիալական արդարության հաստատման եւ տնտեսական բարեկացության գործում, որպեսզի բարելավվի նրանց ու նրանց շրջապատի կյանքը:
Բաց դռների դրամաշնորհի մեխանիզմի վերաբերյալ. Բաց դռների դրամաշնորհի մեխանիզմը քաղաքացիական հասարակական կազմակերպություններին թույլ է տալիս պարզելու հանրության առջեւ առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման նորարարական ուղիները: Բաց դռների դրամաշնորհային մեխանիզմի միջոցով հիմնադրամը մշտապես պատրաստ է ընդունել նախագծային առաջարկություններ: Ծրագիրը նոր, նորարարական եւ փորձնական նախագծերին աջակցելու արդյունավետ միջոց է, նաեւ ի պատասխան այն հիմնախնդիրների, որոնք պահանջում են արագ եւ անհապաղ կարգավորում:
Ներկայացված նախագծերը պետք է ուղղված լինեն համամասնակից քաղաքացիական մոնիտորինգի եւ փաստաբանության միջոցով կայուն դրական փոփոխություններին հասնելուն:
Բաց դռների մեխանիզմը բաց է բոլոր տեսակի հասարակական կազմակերպությունների եւ նրանց նախագծերի համար, որոնք նպաստում են քաղաքացիական ներգրավվածությանը եւ, միաժամանակ, ունեն ընդլայնման, վերարտադրության եւ կայունության ներուժ: Բաց դռների մեխանիզմի շրջանակներում ներկայացված նախագծային հայտը պետք է համապատասխանի հիմնադրամի առաքելությանն եւ իրավասություններին: Նախագիծը պետք է հստակ պատկերացնի տեղում կոնկրետ հիմնախնդիրների հաղթահարման իրական ուղիներն եւ հուսալի տվյալների հիման վրա հաստատի այդ հիմնախնդիրների առաջնահերթությունը: Միաժամանակ, նախագծի մեթոդաբանությունը պետք է հստակ նկարագրի հիմնախնդիրներն հայտնաբերելու եւ լուծելու ուղիներ գտնելու, քաղաքացիների շահերը պաշտպանելու եւ փոփոխություններ կատարելու գործում քաղաքացիական լայն ներգրավվածությունը: Նախագիծը պետք է հանգեցնի տեղական եւ /կամ երկրի մակարդակով նշանակալի սոցիալական, քաղաքական, տնտեսական փոփոխությունների:
Քաղաքացիական հասարակության դերակատարների ինստիտուցիոնալ ամրապնդումը Եվրոպայի հիմնադրամի գործունեության ինստիտուցիոնալ ամրապնդման ուղղությամբ հնարավորություն է տալիս նախագծային հայտեր ներկայացրած քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ստանալ լրացուցիչ ֆինանսավորում կազմակերպչական զարգացման նպատակով, ինչը կուժեղացնի հնարավորությունները հետեւյալ ուղղություններում. խորհրդի կառավարում, ծրագրի կառավարում, ֆինանսական կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, հաղորդակցության եւ միջոցների հայթայթում: Ընտրված կազմակերպությունները կազմակերպչական զարգացման ֆինանսավորման համար կանցնեն լրացուցիչ ընթացակարգեր: Եվրոպայի հիմնադրամը առանձնակի նշանակություն է հատկացնում գենդերային իրավահավասարությանը եւ հայցորդներին կոչ է անում նախագծային հայտերը մշակելիս հաշվի առնեն, թե իրենց նախագիծը ինչ ազդեցություն կարող են ունենալ կանանց եւ տղամարդկանց վրա:
Հայցորդները պետք է նախնական կամ ամբողջական նախագծային հայտը ներկայացնեն Եվրոպայի հիմնադրամին, հետեւյալ հասցեով. info@epfound.ge, միաժամանակ վերնագրում նշեք. Open Door Grantmaking.
Եվրոպայի հիմնադրամ հասցեն, Կավսաձեի փող. 3, 2-րդ հարկ: Հեռ / Fax: (+995 32) 225 39 42/43. Կոնտակտային անձ: Նինո Ստավրիդի՝ ծրագրի մենեջեր Nstavridi@epfound.ge
Մանրամասն տեղեկատվության համար տես հղում.
https://epfound.ge/ge/news/singleview/1626-Request-Proposals-for-civil-sociensization