ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Վրաստանի կառավարության վարչակազմի, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության ու «Ֆերմեր կանանց ասոցիացիայի» համագործացությամբ մեկնարկում է Վրաստանի 6 տարածաշրջաններից փոքր եւ միջին գործարարության կանանց աջակցության նպատակով մրցույթային հայտերի ընդունումը։
Մրցույթի շրջանակներում կքննարկվի ցանկացած բիզնես-գործարար գործունեություն։ Առաջնահերթությունը տրվում է գործող գործարարության զարգացման եւ/կամ հզորացման հետ կապված գաղափարներին։ Մրցույթի թիրախը տարածաշրջանների շարքում Քվեմո Քարթլիի տարածաշրջանն է։
Մրցույթի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի.
Տնտեսական գործունեության համար անհրաժեշտ փոքր տեխնիկայի, հանդերձավորման եւ նյութերի գնմանն ու փոխանցմանը։ Տեխնիկական օգնության ծավալը մեկ բենիֆիցիարի հաշվով կազմում է առնվազն 5 000 լարի։
Մրցույթային հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
կամ դիմել «Փոքրամասնություների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների հզորացման կենտրոնին»՝ ստորեւ տրված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատվականները կցուցաբերեն օգնություն.
Մառնեուլի. Գամսախուրդիայի փ. թիվ 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ. I թաղամաս I մասնաշենք