«Եվրոպայի հիմնադրամը» զարգացման նախնական փուլում գտնվող քաղաքացիական հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթին։Մրցույթի նպատակը փոքր փորձ ունեցող համայնքային կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացումն է եւ տեղական մակարդակով որոշումների ընդունման գործընթացում նրանց մասնակցության աջակցությունը, համայնքային ակտիվ հիմնախնդիրների բացահայտման եւ կարգավորման նպատակով։
Դրամաշնորհային մրցույթի գլխավոր խնդիրներն են.
* Նորաստեղծ ՔՀԿ-ների հզորացումը՝ նրանց ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքացիական հասարակության հետ նրանց սերտ համագործակցության եւ շահագրգիռ տարբեր կողմերի հետ գործընկերության միջոցով։
* ՔՀԿ-ների քաղաքացիական մոնիտորինգի եւ փաստաբանական գործունեության աջակցությունը տեղական մակարդակով ակտիվ հիմնախնդիրների բացահայտման եւ կարգավորման նպատակով, բնակչության, փորձառու հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ համագործակցության ուղիով։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված, նորերս հիմնադրված, ոչ եկամտաբար, ոչ կոմերցիոն ՔՀԿ-ները, որոնք ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ։ Նախագծի իրականացմանը չպետք է ներգրավվեն (ինչպես դրամաշնորհի շրջանակներում վարձատրվող աշխատակիցներ) հանրային պաշտոնյաները, քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մրցույթային նախագծերի համար նախատեսված դրամաշնորհային գումարի առավելագույն չափը կազմում է 20,000 լարի՝ յուրաքանչյուր նախագծի հաշվով։ Նախագծի տեւողությունը պետք է լինի առնվազն 10 ամիս։
Հայցորդը «Եվրոպայի հիմնադրամին» նախագծային ողջ հայտը պետք է ներկայացնի 2022 թվականի հունվարի 31-ի ժամը 18։00-ից ոչ ուշ, էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով. info@epfound.ge (խնդրում ենք նամակի վերնագրի մոտ նշել «EMC Small Grants Competition»)։
Ավելի ստույգ, հայցորդը հիմնադրամին պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը՝ նմուշները մատչելի են հիմնադրամի https://epfound.ge/ge/grantmakingoverview/application-forms կայք-էջում։
* Նախագծի ողջ հայտը (կազմակերպության տիտղոսաթերթով կամ շտամպով ու հաստատված տնօրենի ստորագրությամբ)։
* Լրացված տրամաբանական մոդելի ձեւաթուղթը՝ մանրամասն ու կետառկետ մանրամասնված բյուջեն (Excel-ի ձեւաչափով).
* Քաղվածք հանրային ռեեսրտից։
* Նախագծի բոլոր մասնակիցների տվյալները։
«Եվրոպայի հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող նախագծերը նախագծման, իրականացման եւ գնահատման գործընթացում պետք է հաշվի առնեն գենդերային մոտեցումներին եւ փոքրամասնություններին առնչվող հարցերը (տես «Եվրոպայի հիմնադրամի» գենդերային վերլուծության եւ փոքրամասնություններին առնչվող հարցերի հարցաթերթիկները https://epfound.ge/static/file/202110281735-gender_mainstreaming_checklist_geo.pdf եւ https://epfound.ge/static/file/202110281828-minority-checklist-geo.pdf)։
Մրցույթին ներկայացված նախագծերը պետք է իրենցից ներկայացնեն միայն հայցորդ կազմակերպության աշխատությունը։ Գրագողության արդյունքում կազմակերպությունն եւ նախագիծը անվերապահորեն որակազրկվում են մրցույթից։
Սույն հայտարարության ողջ տեքստը տես https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=346008 կայքում։
կամ դիմել «Փոքրամասնության համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացվող հասցեով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կօգնեն կենտրոնի փորձագետ-խորհրդատուները:
Ախալքալաքի. ք. Ախալքալաքի, Չարենցի փ. # 18/1
Նինոծմինդա. ք. Նինոծմինդա, Պուշկինի փ. # 49 ա
Մառնեուլի. Ք, Մառնեուլի, Գամսախուդիայի փ. հ.4
Գարդաբանի. Ք. Գարդաբանի Լեսելիձեյի հ.1, հ.1 շենք.