Դրամաշնորհային մրցույթի նպատակը Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հակախտրականության մշակույթի զարգացման աջակցությունն է, նրանց պաշտպանվածության եւ ստիգմատիզացման ու խտրականության վերաբերյալ գիտակցականության բարձրացման միջոցով։
Մրցույթի գերագույն խնդիրներն են.
* Մարդու իրավունքների պաշտպանվածության վերաբերյալ ազգային փոքրամասնությունների գիտելիքների մակարդակի բարձրացումը։
* Ազգային փոքրամասնությունների իրավական օգնությունը։
* Գիտակցականության մակարդակի բարձրացումը ազգային փոքրամասնությունների ստիգմատիզացման եւ խտրականության դեմ պայքարի տեսանկյունից։
* Գիտակցականության մակարդակի բարձրացումը ազգային փոքրամասնությունների առողջապահական սպասարկումների վերաբերյալ։
Նախագծային հայտի արժեքը չպետք է գերազանցի 10 000 ԱՄՆ դոլարը։
Մրցույթին կարող են մասնակցել միայն Վրաստանի տարածաշրջաններում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 11-ն է։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://jobs.ge/en/?view=client&client=undp կայքը
կամ դիմել «Փոքրամասնություների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների հզորացման կենտրոնին»՝ ստորեւ տրված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատվականները կցուցաբերեն օգնություն
Ախալքալաքի. Չարենցի փ. թիվ 18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ. թիվ 49ա
Մառնեուլի. Գամսախուրդիայի փ. թիվ 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ. I թաղամաս I մասնաշենք