Մրցույթի նպատակը Արդարադատության նախարարության համակարգում, նախարարության իրավասությունների հաշվառմամբ, մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացման, նորարարական սպասարկումների ներդնման, դատապարտյալների կամ նախկին բանտարկյալների վերականգնման-վերասոցիալիզացման աջակցության ու հանցագործության արդյունավետ կանխման նպատակով միջոցառումների անցկացումն է։
Դրամաշնորհ ստացողը պետք է հայտը ներկայացնի Վրաստանի Արդարադատության նախարարությանը՝ նախարարության իրավասությունների հաշվառմամբ եւ պետք է ուղղված լինի նախարարության համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը, օրինակ, վարժանքների, քաղաքացիական արշավների, գիտակցականության բարձրացման միջոցառումների (այդ թվում, տեսահոլովակների պատրաստում), նաեւ սպասարկումների առաջարկման ուղիով կամ/եւ աջակցող ծրագրերի ներդրմամբ, որպեսզի իրականացվեն դրամաշնորհային նախագծի նպատակները։
Դրամաշնորհի ժամկետը՝ դրամաշնորհային պայմանագրի ձեւակերպումից 3-6 ամիս։
Մրցույթի որակավորման պահանջները.
* Դրամաշնորհային մրցույթին կարող է մասնակցել ոչ արտադրական (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձը կամ դրա մասնաճյուղը, նաեւ ֆիզիկական անձը, որն գործում է Վրաստանում։
* Դրամաշնարհային հայտով պահանջվոող գումարի ծավալը յուրաքանչյուր նախագծի համար չպետք է գերազանցի 20 000 լարին։
* Հայցորդը իրավասու է ներկայացնել միայն մեկ դրամաշնորհային առաջարկություն՝ մեկ ուղղությամբ։
Դրամաշնորհային նախագծերը հնարավոր է ներկայացնել սեպտեմբերի 30-ից՝ ներառյալ։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://justice.gov.ge/Page/index?code=5a620bfc-08d5-4ff4-b88e-c3e8f7c0d129 կայքը
կամ դիմել «Փոքրամասնություների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների հզորացման կենտրոնին»՝ ստորեւ տրված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատվականները կցուցաբերեն օգնություն.
Ախալքալաքի. Չարենցի փ. թիվ 18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ. թիվ 49ա
Մառնեուլի. Գամսախուրդիայի փ. թիվ 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ. I թաղամաս I մասնաշենք