ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական զարգացման ծրագիրը» հայտարարում է «Որակի կառավարման եւ անվտանգության համակարգերի ներդնում եւ հավաստագրում» RFA-024 դրամաշնորհային մրցույթ։
Ծրագրի նպատակը փոքր եւ միջին ծավալների արտադրությունների ֆինանսական աջակցությունն է, միջազգային հավաստագրման, նաեւ որակի ու անվտանգության կառավարման չափորոշիչների ու համակարգերի իրականացման ու բարելավման համար։
Ծրագրի շրջանակներում կտրվի մի քանի դրամաշնորհ, յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը 100 000 լարի է։
Շահագրգռված անձինք եւ կազմակերպություոնները հայտը PDF կամ էլեկտրոնային այլ ձեւաչափով պետք է առաքեն GESP_Grants@dai.com. հասցեով, իսկ էլ.փոստի էջում պարտադիր պետք է նշվի RFA-024.
Հայտերի ներկայացման վեսրջնաժամկետըը 2022 թվականի մարտի 28-ի ժամը 18։00-ն է։
Լրացուցիչ տեղեկատվության համար տես https://www.jobs.ge/en/ads/?view=jobs&id=357594 հղումը կամ դիմեք ,Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններինե՝ ստորեւ ներկայացված հասցեներով, ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք