Ոչ կառավարական«Գյուղատնտեսության զարգացման ասոցիացիա» կազմակերպությունը Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Մասնագիտական զարգացման համակարգի արդիականացումը Վրաստանի գյուղատնտեսությունում» (UNDP/SDC VET) նախագծի շրջանակներում վերսկսեց գյուղատնտեսությունում նորարարությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունումը։
Ծրագիրը նախատեսում է նորարարական գաղափարների, գյուղատնտեսության ոլորտում առկա նախագծերի եւ տեխնոլոգիաների բարելավմանն ուղղված նախագծային հայտերի աջակցություն։
Դրամաշնորհով նախատեսված աջակցությունը (առավելագույնը՝ 5 000 լարի)
Հայցորդի ձեւաթղթի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելը հնարավոր է հետեւյալ հղումով՝ https://rb.gy/5rvj90
Շահագրգռված անձինք հայցորդի ձեւաթուղթը կարող են առաքել info@afad.org.ge. հասցեով, նաեւ հայցորդի լրացված ձեւաթղթի տպագիր տարբերակը կարող են ներկայացնել «Գյուղատնտեսության զարգացման ասոցիացիայի» գրասենյակ, Զուգդիդի, Դեմուրիայի թիվ 1 հասցեով։
Նախագծին կարող են մասնակցել Սամեգրելո-Զեմո Սվանեթիում բնակվող ֆիզիկական եւ Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված գրանցված յուրաքանչյուր իրավաբանական անձ (ՈԿԻԱ, Գյուղ.կոոպերատիվ, ՍՊԸ եւ այլն)։
Լրացուցիչ հարցերի ծագման դեպքում կապվեք.
«Գյուղատնտեսության զարգացման ասոցիացիային»,
Զուգդիդի, Դեմուրիայի թիվ 1. Էլ. փոստը info@afad.org.ge
Կոնտակտային հեռախոսահամարները. 599 90 28 99: 599 98 59 63
կամ դիմեք «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք