Միկրո եւ փոքր ձեռներեցության պետական ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնոորհային մրցույթին մասնակցության իրավունք ունի Վրաստանի չափահաս յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես ձեռներեց սուբյեկտ, ով ծրագրի շրջանակներում ֆինսավորում չի ստացել կամ առաջին անգամ է մասնակցում, նաեւ ձեռներեց սուբյեկտը, ով մեկ անգամ արդեն ստացել է միկրո եւ փոքր ձեռներեցության բաժնով սահմանված աջակցությունը, բացի 2020 թվականի դրամաշնորհային մրցույթում հաղթող շահառուի։ Ծրագրում առկա ձեռներեց սուբյեկտները ծրագրի շրջանակներում կունենան դրամաշնորհ ստանալու հնարավորություն, իրենց համար արդեն ֆինանսավորված գործունեության ընդլայնման կամ նոր բիզնես նախագծի դեպքում։ Ծրագիրն իրականացվում է ողջ Վրաստանի մասշտաբով։
Ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնության ցուցաբերման ուղիով, ինչպես գործող, այնպես էլ հնարավոր ձեռներեցներին տրվում է հնարավորություն, ձեւավորելու իրենց գործը, իսկ խորհրդատվական բաղադդրիչի առկայությունը կապահովի շահագրգռված անձանց գիտելիքների ամրացմանը՝ գործարարության իրականացման տեսանկյունից։
Ծրագրի երկու նշանակալի բաղադրիչները իրենցից ներկայացնում են գործարարությունը սկսելու եւ/կամ գործող ձեռնարկության վերազինման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցությունն եւ տեխնիկական օգնությունը։
Ֆինանսական աջակցությունը նախատեսում է հնարավոր շահառուների համար նպատակային դրամաշնորհի հատկացում, առավելագույնը 30 000 լարիի չափով։ Պիլոտային տարածաշրջաններում՝ Իմերեթիի, Գուրիայի, Կախեթիի, Ռաճա-Լեչխումիի եւ Քվեմո Սվանեթիի տարածաշրջաններում առավելագույնը 40 000 լարիիվ չափով։ Ծրագրի շրջանեկներում ստացված ֆինանսավորման առնվազն 90 տոկոսը պետք է օգտագործվի կապիտալ ծախսերի, իսկ 10 տոկոսից ոչ ավելին, շրջանառու միջոցների ձեռքբերման համար։
Ծրագրին կարող է մասնակցել ցանկացած անձ, եթե նա բավարարում է հետեւյալ չափոորոշիչներին.
* Չափահաս (արդեն 18 տարեկան է) Վրաստանի քաղաքացրի է
* Չի հանդիսանում հանրային պաշտկոնյա
* Չի հանդիսանում միկրո եւ փոքր ձեռներեցության աջակցության ծրագրի 2020 թվականի շահառու / 2015-2018 թվականներին առնվազն մեկ անգամ եղել է ֆինանսավորված շահառու (լրացուցիչ տեղեկատվության համար տես ծրագրի որոշումը)
* Պատրաստակամություն է հայտնում գործարարների մրցույթում հաղթանակի դեպքում գրանցվել որպես հարկատու ֆիզիկական անձ, ում տրվում է հարկատուի նույնականացման համար, բացի ՀԱՀ-ի հարկատու գրանցված ֆիզիկական անձի։
* Ծրագրի նոր շահառուն, դրամաշնորհի ստացման դեպքում պետք է իրականացնի իր անձնական դրամական համաֆինանսավորումը, պահանջվելիք դրամաշնորհային գումարի 20, իսկ բարձրալեռ բնակավայրերում 10 տոկոսի չափով։
* Ծրագրում գործող շահառուն, դրամաշնորհի ստացման դեպքում պետք է իրականացնի դրամական համաֆինանսավորում դրամաշնորհի գումարի 50, իսկ բարձրալեռ բնակավայրերում 25 տոկոսի չափով։
* Ֆինանսավորվում են բիզնես գործունեությունները, որոնք սահմանված են սույն ծրագրի որոշման մեջ, բացի գյուղատնտեսական առաջնային արտադրանքի արտադրության եւ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի հետ կապված սպասարկումների, որոնք արգելված չեն հարկատու անձանց համար (տես հավելումը, գործունեության ցանկը)։
* Միաժամանակ, բիզնես գաղափարի հեղինակը չպետք է լինի գրանցված որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռներեց-սուբյեկտ. օրինակ, ՍՊԸ, ԲԸ, Գյուղ.կոոպերատիվ, ընկերություն եւ այլն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022.11.04.
Լրացուցիչ տեղեկատվությունը տես https://www.enterprisegeorgia.gov.ge/ka/Business-Development/microgrants?fbclid=IwAR14wK079_cfWF_eOeoTgWODzft7RDCMHbHAPeOt15M0HJX2yfjTgpYLQHQ