Հայնրիհ Բիոլի հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակը հայտարարում է հայտերի ընդունում 2022 թվականին Վրաստանում փոքր մասբշտաբների նախագծերի իրականացման համար։
Հիմնադրամը կաջակցի ծրագրային հետեւյալ ուղղությունների նախաձեռնություններին.
* Ժողովրդավարական քաղաքական մշակույթ եւ քաղաքացիական հասարակություն։
* Մասնակցությունը բնապահպանության, էներգետիկայի եւ քաղաքաշինության քաղաքականությունում եւ դրանց վրա ազդեցություն գործելը։
* Գենդերային ժողովրդավարություն։
Ժողովրդավարական քաղաքական մշակույթի եւ քաղաքացիական հասարակության ծրագրային ուղղության շրջանակներում հիմնադրամը գերադասությունը հանձնում է այն հայտերին, որոնց նպատակը աշխատանքն է Վրաստանի տարբեր տարածաշրջաններում եւ աջակցում են քաղաքակաան ակտիվություններին եւ/կամ քաղաքական կրթությանը հետեւյալ ուղղություններում.
* Նորարարական նախաձեռնոությունները, որոնք նպաստում են ինկլուզիվ քաղաքական մշակույթի ձեւավորմանն եւ ապահովում հասարակության ներգրավումը Վրաստանի ժողովրդավարության զարգացման հարցերի քննարկմանը։
* Բանավեճերի աջակցությունը Վրաստանում քաղաքականության եւ հասարակության բեւեռականացման պատճառների եւ հետեւանքների քննարկմանը։
* Նախաձեռնությունները, որոնք աջակցում են մարգինալիզացված/հասարակական տարբեր խմբերի շահերի ներգրավմանը քաղաքական օրակարգում եւ հետապնդում է այդ խմբերի ուժեղացման նպատակ։
* Վրաստանի տարբեր տարածաշրջանների բնակչության ներգրավվածությամբ տեղական քաղաքական եւ հասարակական հարցերի վերաբերյալ բանավեճերի աջակցությունը նոր հնարավորությունների/հարթակների (այդ թվում, գեղարվեստի ձեւերը, ինչպիսիք են ցուցահանդեսները, ֆիլմերը եւ այլն¤ օգտագործմամբ։
* Հետազոտություն, թարգմանությոուններ, աշխատանքային հանդիպումներ եւ այլ ակտիվություններ, որոնք առնչվում են կանաչ քաղաքական կրթության աջակցությանը։
Բնապահպանության, էներգետիկայի եւ քաղաքաշինության քաղաքականությունում մասնակցության եւ դրանց վրա ազդեցություն գործելու ուղղության շրջանակներում հիմնադրամը գերադասությունը հանձնում է այն առաջարկություններին, որոնք կառանձնացնեն եւ կխրախուսեն քաղաքական ակտիվություններն եւ/կամ քաղաքական կրթությունը հետեւյալ ուղղություններում.
* Արշավներն ու գործունեությունները (ինչպիսիք են բանավեճերը, հետազոտությունները, հրապարակումները, կլոր սեղանը եւ այլն), որոնք նպաստում կամ փաստավորում են օդի, ջրի եւ հողի պաշտպանությունը։
* Հասարակության մասնակցությունը գործընթացներում, որոնք կարող են ազդեցություն գործել բնության վրա։
* Փարիզի համաձայնությամբ, Եվրոպայի հետ ասոցիացման պայմանագրով (բնապահպանական եւ էներգետիկայի ուղղություններով) եւ Եվրոպայի կանաչ համաձայնագրով նախատեսված գործընթացներին/միջոցառումներին մասնակցությունն կամ դրանց կատարման վերահսկումը։
* Ակտիվությունները, որոնք նպաստում են էներգետիկայի ա֊ղբյուրների դիվերսիֆիկացմանն եւ ոլորտի թափանցիկությանը։
* Քաղաքաշինության քաղաքականությունում կանաչ մոտեցումների եւ մասնակցությունների նախագծերի խրախուսումը։
* Քաղաքաշինության զարգացման հումանիտար, սոցիալական, գենդերային եւ տնտեսական ասպեկտները։
* Ակտիվոււթյունները, որոնք կնպաստեն բանավեճերին կամ կրթական մակարդակի ձեւավորմանը գենդերային իրավահավասարության, բնապահպանության եւ կայուն զարգացման միջեւ առկա կապերին։
Գենդերային ժողովրդավարության ծրագրային ուղղության շրջանակներում հիմնադրամը գերադասությունը հանձնում է այն հայտերին, որոնք աջակցում են քաղաքական ակտիվություններին եւ/կամ քաղաքական կրթությանը հետեւյալ ուղղություններում.
* Վրաստանի տարածաշրջաններից ֆեմինիստական նախաձեռնությունների, հանրակրթական հանդիպումների եւ մշակութային միջոցառումների աջակցությունը, որոնց նպատակը գենդերային իրավահավասարության սոցիալական եւ քաղաքական օրակարգի վրա ազդեցության գործելն է։
* Հետազոտությունների, նախաձեռնությունների, միջոցառումների, հրապարակումների աջակցությունը, որոնց նպատակը ֆեմինիստական եւ նման օրակարգի բազմերանգավորումն ու ընդլայնումն է։
* Այն ակտիվությունների աջակցությունը, որոնց նպատակը սոցիալ-տնտեսական զարգացման գենդերային ասպեկտների շուրջ զրույցներն են՝ հոգատարության քաղաքականության ու էկոնոմիկայի կիզակետով։
Նախագծային հայտերը պետք է առաքվեն info@ge.boell.org հասցեով, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը (ուրբաթ, մինչեւ ժամը 18։00-ն), Project Proposal 2022-ի մատնանշմամբ։ Հայտի, թեմատիկ ուղղությունների կամ բյուջեի վերաբերյալ հարցերի առկայության դեպքում, հայցորդ կազմակերպությունը հիմնադրամի հետ կարող է կապվել նույն էլ. փոստի օգտագործմամբ։
Հիմնադրամը գերադասությունը հանձնում է այն կազմակերպությունների եւ նախաձեռնող խմբերի հետ համագործակցությանը, որոնք ընդունում են կանաչ քաղաքականության արժեքները։Հայցորդները չպետք է լինեն զբաղված կոմերցկիոն որեւէ գործունեությամբ։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել
https://ge.boell.org/ka/2021/11/08/hainrih-biolis-pondi-atskhadebs-konkurss-mtsire-masshtabis-proektebis կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք