Երկկողմ պայմանագրով նախատեսված կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Չեխիայի Հանրապետության բարձրագույն հանրակրթական եւ գիտա-հետազոտական հաստատությունների ուսանողներին, գիտաշխատողներին եւ դասախոսներին՝ Վրաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ուսումնական կամ հետազոտական այցերի համար:
Կրթաթոշակային ծրագիրը չինախատեսում ողջ ուսումնական տարվա ֆինանսավորում, հետեւաբար ծրագրի շրջանակներում հնարավոր չէ ստանալ գիտական աստիճան եւ/կամ դիպլոմ։
1. Անգլերեն լեզվով բակալավրիատի, մագիստրատուրայի եւ դոկտորանտուրայի կարճաժամկետ կրթաթոշակներ (ուսուցման տեւողությունը՝ մեկ անձի համար 2-ից 9 ամիս), ընդհանուր տեւողությունը չպետք է գերազանցի 27 ամիսը։
2. Գիտա-հետազոտական կրթաթոշակ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ գիտաշխատողների համար (հետազոտական այցի տեւողությունը՝ մեկ անձի համար 1 ամիս), ընդհանուր տեւողությունը չպետք է գերազանցի 2 ամիսը։
3. Վրաց լեզվի ուսուցման ամառային դպրոցի կրթաթոշակ (2 տեղ)
Հայտերի ընդունումը իրականացվում է Կրթության միջազգային կենտրոնի կայքում ՝ https://app.iec.gov.ge/en , էլեկտրոնային հայտով:
Փաստաթղթերը ներկայացվում են անգլերենով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետները.
• Կարճաժամկետ կրթաթոշակների համար մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը,
• Հետազոտական այցի դեպքում առաջարկվող ժամկետից առնվազն 2 ամիս առաջ։
Հաղթող մասնակիցը արդյունքների մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստով, իսկ էլեկտրոնային հայտի հարթակում կփոխվի համապատասխան կարգավիճակը.
• 2023 թվականի հուլիսի 31 – կարճաժամկետ կրթաթոշակների համար մրցույթի հաղթողի արդյունքների հայտարարությունը
• Գիտա-հետազոտական այցի դեպքում նախատեսված այցելությունից առնվազն 30 օր առաջ։
Ներկայացվելիք փաստաթղթերի, մրցույթի ժամկետների եւ ընթացքի մասին մանրամասն տեղեկությունների համար տես կցված փաստաթուղթը։
Ամառային դպրոցների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։