Էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների «Կանաչ դրամաշնորհային ծրագիրը» նախատեսում է գյուղերում ապրող ընտանիքների եւ գործող բիզնես-հատվածի էներգաարդյունավետության/վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ներդրման մատիչելիության դյուրացում, էներգիայի ծախսերի խնայողության, կլիմայի փոփոխությունների վրա ազդեցության մեղմացում եւ բնական ռեսուրսների (առանձնապես անտառանյութի) վրա ճնշման նվազեցում։ Այդ ծրագիրը ներառնում է էներգաարդյունավետության/վերականգնվող էներգիայի հետեւյալ տեխնոլոգիաների համաֆինանսավորումը՝ ջերմամեկուսացում, արեւի էներգիայով աշխատող գործարանային պատրաստման վակուումային ջրատաքացուցիչ, արեւի էներգիայով աշխատող պարզունակ ջրատաքացուցիչ եւ օդատաքացուցիչ։
Արեւի էներգիայով աշխատող պարզունակ ջրատաքացուցիչի եւ օդատաքացուցիչի դեպքում համաֆինանսավորման չափը կկազմի արժեքի մոտ 90 տոկոսը, 3 000 լարիից ոչ ավելին։ Իսկ արեւի էներգիայով աշխատող գործարանային պատրաստման վակուումային ջրատաքացուցիչի դեպքում, արժեքի մոտ 80 տոկոսը, 5 000 լարիից ոչ ավելի։
Ինչ վերաբերում է շենքի առաջին հարկի ջերմամեկուսացմանը, ապա համաֆինանսավորումը կկազմի արժեքի մոտ 70 տոկոսը, 20 000 լարիից ոչ ավելի։ Իսկ ողջ շենքի ջերմամեկուսացման համաֆինանսավորումը կկազմի արժեքի մոտ 60 տոկոսը, 25 000 լարիից ոչ ավելի։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի հետեւյալ մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքի, Բորժոմի, Դեդոփլիսծղարո, Ղազբեգի, Քեդա, Խուլո, Լագոդեխի եւ Թեթրիծղարո։
Ծրագրի շտրջանակներում արտադրանքի եւ սպասարկումների գնումը հնարավոր է Վրաստանում գրանցված ֆիզիկական/իրավաբանական արտադրական անձանցից։ Լրացուցիչ տեղեկատվության համար տես http://gmg.undp.rda.gov.ge/about հղումը