Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը 5-ամյա տնտեսական կառավարման ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ կայուն զարգացման աջակցության նպատակով եւ մասնակիցների ընդունման համար հրավիրում է ոչ կառավարական կազմակերպություններին եւ մասնավոր հատվածում գործող ասոցիացիաներին։
Մրցույթի առաջին փուլում, շահագրգռված կողմն պետք է ներկայացնի հայեցակետեր՝ երկու ուղղություններով.
1. Տնտեսական քաղաքականության հարցերը, որոոնք ուսումնասիրվելու են դրամաշնորհային ծրագրի շրջանակներում եւ հետագայում կիրականացվի դրանց վերաբերյալ համապատասխան արշավը։
2. Դրամաշնորհային առաջարկությունները, որոնց շրջանակներում կուժեղանան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ասոցիացիաների հնարավորություններն ու ինչն, իր հերթին կապահովի նրանց ինստիտուցիոնալ արդյունավետության մեծացումն եւ ֆինանսական իրավիճակը։
Հայեցակետը կարող է ներառնել ինչպես հիմնական սպասարկումների առաջարկությունները, այնպես էլ համալրի ծրագրերի իրականացման նորարարական ուղիները, որոնք համապատասխանում են նորերս հաստատվող միտումներին, նաեւ նպաստում են համայնքային շահերին։
Հայեցակետի գլխավոր ռազմավարական առանցքը պետք է ներկայացնի այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք պետք է ապահովեն այնպիսի մարտահրավերների դեմ արձագանքը, ինչպիսիք են կախվածությունը դոնորներից, փխրուն իրավիճակը, մարդկային ռեսուրսների անբավարարությունը, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հաղորդակցման բարդությունները, կոռպերացիայի ցածր մակարդակը, Վրաստանի կառավարության, թե բիզնեսի հետ կոլեկտիվ ջանքերի սահմանափակ հնարավորությունները։
Ծրագրի շրջանակներում կտրվեն 4-6 դրամաշնորհներ, յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կկազմի 30 000 ԱՄՆ դոլարին համարժեքը լարիներով։
Ծրագրի ենթադրական մեկնարկի եւ եզրափակման ժամկետներն են 2022 թվականի հունիսի 1-ը – 2023 թվականի մայիսի 31-ը։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, այդ թվում տարածաշրջաններում գործող, տնտեսական թեքում ունեցող քաղաքացիական հասարակական կազմակերպություններն եւ մասնավոր հատվածի ասոցիացիաները։
Հայտ ներկայացնող դիմորդները, որի ծավալը գերազանցում է 25 000 ԱՄՆ դոլարը, կպահանջվի SAM եւ DUNS տվյալների ներկայացումը։
Մանրամասն տեղեկատվության համար դիմեք «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք