Մրցույթի նպատակն է ապահովել ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ գիտելիքների փոխանցում այն սուբյեկտներին, որքեր միտված են տեղական մակարդակով հասարակական փոփոխությունների աջակցությանն եւ այդ նպատակով սեղանի թենիսը օգտագործում են, որպես հասարակական կյանքի դրական փոփոխությունների լծակ։
Մրցույթի շրջանակներում ֆինանսավորված նախագծի երկարաժամկետ արդյունքը պետք է արտահայտվի ոչ թե սեղանի թենիսի առավել լավ խաղի ունակությունների զարգացմամբ, այլեւ վերոնշյալ մարզաձեւի ժողովրդականացման միջոցով ՄԱԿ-ի 17 կայուն զարգացման նպատակների իրականացման աջակցությամբ։
Հաջողակ նախագծի անմիջական արդյունքը պետք է արտահայտեն գիտելքների, ունակությունների եւ տրամադրվածության զարգացումը, համայնքային վարքի դրական փոփոխությունները, համակարգային եւ քաղաքականության մակարդակով փոփոխությունը։
Ֆինանսավորման գումարը՝ 10 – 35 000 լարի։
Նախագծային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 29-նն է։
Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել
https://ittffoundation.org/programmes/tt-dream-building/call-for-project-2022-dream-building-fund-powered-by-gsd
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին», ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն.
Ախալքալաքի. Չարենցի փ. N18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ.N 49ա
Մառնեուլի. Գամսախոււրդիայի փ.N 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ 1 թաղամաս, 1 մասնաշենք