Մրցույթի նպատակը նվազ փորձ ունեցող համայնքային կազմակերպությունների ինստիտուցիոնալ ուժեղացումն է, նաեւ տեղական մակարդակով որոշումների ընդունման գործընթացում նրանց մասնակցության աջակցությունը համայնքային հիմնախնդիրների ակտիվ բացահայտմանն ու հետագայում դրանց կարգավորմանը:
Դրամաշնորհային մրցույթի գլխավոր խնդիրն է.
- Նոր կազմակերպվող ՀԿ-ների ուժեղացումը դրանց ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության ու շահագրգռված տարբեր կողմերի հետ գործընկերության ուղիով:
- ՀԿ-ների քաղաքացիական մոնիթորինգի եւ փաստաբանության գործունեության աջակցությունը տեղական մակարդակով հիմնախնդիրների ակտիվ բացահայտմանն ու դրանց կարգավորմանը՝ բնակչության, փորձառու հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով:
Նախագծային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հուլիսի 16–ն է:
Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել
https://jobs.ge/ge/?view=jobs&id=308864
կայքը կամ դիմել «Փոքրամասնության համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացվող հասցեով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կօգնեն կենտրոնի փորձագետ-խորհրդատուները:
Ախալքալաքի. ք. Ախալքալաքի, Չարենցի փ. # 18/1
Նինոծմինդա. ք. Նինոծմինդա, Պուշկինի փ. # 49 ա
Մառնեուլի. Ք, Մառնեուլի, Գամսախուդիայի փ. հ.4
Գարդաբանի. Ք. Գարդաբանի Լեսելիձեյի հ.1, հ.1 շենք.