Վրաստանի ռազմավարության եւ զարգացման կենտրոնը (GCSD) «Բռնի ծայրահեղականության եւ արմատականացման կանխարգելման Վրաստանի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր նպատակն է հաղթահարել Վրաստանում բռնի ծայրահեղականության եւ արմատականացման բոլոր դրսեւորումները:
Մրցույթի շրջանակներում կտրվի 400 000 լարի։ Մեկ նախագծի համար նվազագույն բյուջեն կազմում է 100 000 լարի, իսկ առավելագույնը՝ 400 000 լարի։ 100 000 լարիից ավելի մշակված նախագծերի համար դիմող կազմակերպությունը պարտադիր ունենալու է առնվազն մեկ գործընկեր: Նախապատվությունը կտրվի տարածաշրջանային գործընկերներին։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված ոչ արտադրական (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձինք, որոնք ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ։ Նաեւ ոչ արտադրական (ոչ կոմերցիոն) լրատվական կազմակերպություններն եւ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Դրամաշնորհային նախագծի հայտը հնարավոր է ներկայացնել մինչև 09.06.23, ժամը 18:00:
Դրամաշնորհային մրցույթի մասին տեղեկատվությունը ճշտելու համար կարող եք կապվել մեզ հետ էլեկտրոնային տարբերակով եւ հարցեր ուղարկել էլեկտրոնային փոստով՝ gcsd@gcsd.org.ge, հունիսի 5-ից ոչ ուշ։
Դրամաշնորհային ծրագրի ամփոփագիր ներկայացնելիս խնդրում ենք վերնագրում նշել՝ Դրամաշնորհային մրցույթ #23-001:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, GCSD-ն՝ ծրագիրն իրականացնում է 2020 թվականից։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղումները.
https://www.gcsd.org.ge/ge/siakhle/sagranto-konkursi-23-001?fbclid=IwAR2IVBmoqBacxKfqsj9CMeQ1Dsoe–sufBs0erY2oHmL44992FnA9WvM6vw https://shorturl.at/IRV02