Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների փաստաբանության հզորացման եւ ՍՀՈՒ անձանց իրավունքների մասին օրենքի կիրարկման բարելավման աջակցության համար հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ։
Եվրոպայի հիմնադրամը Շիդա Քարթլիում, Կախեթում եւ Սամցխե-Ջավախեթիում ՍՀՈՒ անձանց մասին օրենքի առավել լավ կիրարկման համար գործող ՍՀՈՒ անձանց եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթն հետապնդում է համաֆինանսավորվող քաղաքացիական մոնիտորինգի եւ փաստաբանության աջակցությամբ, առավել հաշվետու ու թափանցիկ հանրային քաղաքականության մշակման աջակցության նպատակ։ Մրցույթը նաեւ ուղղված է ՍՀՈՒ անձանց եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հնարավորությունների ուժեղացմանը, ինչպես ինստիտուցիոնալ ունակությունների, այնպես էլ տարբեր թեմատիկ ուղղություններով, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի լավ կատարել իրենց առաքելությունը։
Դրամաշնորհային մրցույթի նպատակներն ու խնդիրները. Դրամաշնորհային մրցույթի նպատակը Շիդա Քարթլիում, Կախեթիում եւ Սամցխե-Ջավախեթիում գործող քաղաքացիական հասարակական եւ ՍՀՈՒ անձանց կազմակերպությունների ջանքերի հզորացումն է, որոնք ուղղված են ՍՀՈՒ անձանց իրավունքների աջակցությանն ու պաշտպանությանը։
Մրցույթի գլխավոր խնդիրներն են՝ 1. Համաֆինանսավորվող քաղաքացիական մոնիտորինգի եւ փաստաբանության աջակցությամբ, թափանցիկությամբ եւ հաշվետվությամբ հանրային քաղաքականության մշակման աջակցությունը, որոնք ուղղված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց մասին օրենքի կիրառրկման բարելավմանը։ 2. ՍՀՈՒ անձանց եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հնարավորությունների հզորացումը, ինչպես ինստիտուցիոնալ ունակությունների, այնպես էլ տարբեր թեմատիկ ուղղություններով, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի լավ կատարել իրենց առաքելությունը։
Մրցույթային նախագծերի համար նախատեսված դրամաշնորհի գումարի առավելագույն չափը կազմում է 70 000 լարի։ Նախագծի տեւողությունը պետք է լինի 12-ից մինչեւ 16 ամիս։
Հայտեր կարող են ներկայացնել գրանցված ՍՀՈՒ անձանց եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, նաեւ կազմակերպությունների ցանցերն ու կոալիցիաները, որոնք գործում են Շիդա Քարթլիում, Կախեթիում եւ Սամցխե-Ջավախեթիում։ Առաջնահերթությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք գրանցված են թիրախային տարածաշրջաններում եւ այնտեղ էլ գործում են։
Հայտերի ներկայացման ընթացակարգը. Հայցորդը Եվրոպայի հիմնադրամին նախագծային լրիվ հայտը պետք է ներկայացնի առնվազն մինչեւ 2023 թվականի հունվարի 23-ի ժամը 16։00֊ը, էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով info@epfound.ge (խնդրում ենք նամակի սկզբում նշել DPO Grant Competition)։ Մանրամասն տեղեկատվության համար տես shorturl.at/krCKZ