GCSD – Վրաստանի ռազմավարության եւ զարգացման կենտրոնը, «Բռնի ծայրահեղականության եւ արմատականության կանխման համար Վրաստանի հնարավորությունների ուժեղացումը» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակը Վրաստանում տարբեր դրսեւորումների բռնի ծայրահեղականության եւ արմատականության հաղթահարումն է։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում գրանցված իրավաբանական անձինք, որոնք ունեն առնվազն մեկ տարվա գործառնական փորձ, նաեւ ոչ արտադրական մեդիա կազմակերպություններն եւ հավաստագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Մրցույթի շրջանակներում կտրվի երկու դրամաշնորհ։ Մի դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 100 000 լարի։
Դրամաշնորհային նախագծի հայտը կարելի է ներկայացնել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 21-ի ժամը 18։00-ն։ Վերնագրում պետք է նշվի՝ Դրամաշնորհային մրցույթ #22-002։
Դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն համար դիմեք gcsd@gcsd.org.ge հասցեով, կամ տես shorturl.at/tyJ37 հղումը։
Վերոնշյալ ծրագիրը GCSD-ը իրականացնում է 2020 թվականից, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։