2020 թվականի հոկտեմբերին, Եվրամիության (EU) եւ «Հաց՝ աշխարհի համար» (Brot) աջակցությամբ մեկնարկեց «Ունակությունների հզորացումն եւ զբաղվածության նորարարական հնարավորությունները Վրաստանի տարածաշրջանային զարգացման համար» (“Skill Building and Innovative Job Opportunities for Regional Development of Georgia”) անվամբ 36-ամսյա նախագիծը, որն իրականացնում է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG)՝ Երիտասարդ մանկավարժների միության (YPU) եւ Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիայի (GCDA) հետ միասին։

Նախագծի շրջանակներում Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG) սոցիալական արտադրությունների (WISE) համար հայտարարում աշխատանքային ինտեգրման դրամաշնորհային մրցույթ։

Դրամաշնորհային մրցույթի նպատակը աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրությունների աջակցությունն է, աշխատանքի շուկայում նվազ մրցունակ, կարիքավոր խմբերի ներկայացուցիչների արդյունավետ զբաղվածության եւ ինտեգրման նպատակով։

Դրամաշնորհային մրցույթի թիրախային տարածաշրջաններն են Գուրիան, Կախեթին, Քվեմո Քարթլին։ Աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրությունների զարգացման համար պահանջարկային դրամաշնորհային ֆինանսավորումը չպետք է գերազանցի 14 000 եվրոն։

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար պարտադիր է դրամաշնորհային ֆինանսավորման առնվազն 5 տոկոսի ֆինանսական համամասնակցություն։

Աշխատանքային ինտեգրման սոցիալական արտադրության գաղափարի հայտի ձեւաթուղթը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային ձեւով, էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով՝ social.enterprise.ge@gmail.com 

Խնդրում ենք, հայտի առաքման վերնագրում նշել Սոցիալական արտադրության հայտ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի ժամը 18։00-ն է։

Լրացուցիչ տեղեկատվության համար հղումը՝ https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=387197

խորհուրդ է տրվում