Եվրամիության (EU), «Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի հարեւանության ծրագրի» (ENPARD) ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ, «Գյուղի զարգացման գործակալությունը» (RDA) իրականացնում է «Գյուղի զարգացման ծրագիր» (UNDP)։
Ծրագրի նպատակը նոր աշխատատեղերի ստեղծման համար համապատասխան պայմանների ապահովումն է՝ գործարարության զարգացման աջակցության, տնտեսական դիվերսիֆիկացիայի, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նպատակային միջոցառումների եւ հատվածում ներդրումների գրավման համաֆինանսավորման ուղիով։
Ծրագիրը նախատեսում է այն բիզնես գործունեության ֆինանսական աջակցությունը, որը ծառայում է համապատասխան մունիցիպալիտետներում տնտեսական դիվերսիֆիկացիայի նպատակների իրականացմանը, այդ թվում նորացվող էներգիայի եւ էներգոարդյունավետ նախագծերի համար, որոնք նախատեսում են թերմիկ մեկուսացում կամ ջերմության/սառեցման գեներացում հիմնականում նորացվող էներգիաների կողմից, վրացական ավանդական ձեռագործ արտադրանքի արտադրություն ու սպասարկում եւ այլ…
Ծրագրի իրականացման աշխարհագրական տարածքում են հետեւյալ մունիցիպալիտետները. Քեդա, Խուլո, Բորժոմի, Ախալքալաքի, Թեթրիծղարո, Ղազբեգի, Լագոդեխի եւ Դեդոփլիսծղարո։
Հայտերը ընդունվում են մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 5-ը՝ ներառյալ։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել http://undp.rda.gov.ge/home
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք