Մրցույթի նպատակը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամների գործունեության աջակցությունն է, որպեսզի տարածաշրջանային չափումների շրջանակներում զարգացնեն եւ իրականացնեն ֆորումի առաջնահերթությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմավարական քաղաքականությունը, փաստաբանությունն եւ հնարավորությունների զարգացումը։
Մրցույթի խնդիրներն են.
* Արեւելյան գործընկերության երկրներում վերահսկողության եւ փաստաբանության ոլորտներում հնարավորությունների ուժեղացումը,
* Քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ ներգրավածության ապահովումն ու պետական գերատեսչությունների գործունեության հաշվետվության պարտավորության մեծացումը, այդ թվում հանրային քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների միջեւ՝ գործընկերության խրախուսման միջոցով։
* Տարածաշրջանային չափումների եւ համագործակցության ուժեղացումը փաստաբանության գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացման, փորձի եւ գիտելիքների փոխանակման աջակցությամբ կոալիցիների ստեղծմամբ եւ վստահության վերականգնմամբ։
* Քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը քաղաքականության ձեւավորման, իրականացման եւ վերահսկողության ոլորտներում։
Լոտերը.
1. Արեւելյան գործընկերության նպատակների վերահսկողոությունը, նախագծերն ու համապատասխան բարեփոխումները. Դրամաշնորհի առավելագույն գումարը (2021-2023¤ կազմում է 180 000 եվրո։ Տարեկան դրամաշնորհի առավելագույն գումարը սահմանված է 60 000 եվրոյի չափով։
2. Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ռազմավարական եւ փաստաբանության առաջնահերթությունները։ Դրամաշնորհի առավելագույն գումարը (2021-2023¤ կազմում է 120 000 եվրո։ Դրամաշնորհի առավելագույն գումարը սահմանված է 60 000 եվրոյով, իսկ նվազագույնը՝ 20 000 եվրոյով։
Նախագծային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 12-ն է։
Մանրամասն տեղեկատվության ստացման համար խնդրում ենք բացել
https://eap-csf.eu/regranting/call-for-project-proposals-re-granting-to-members-lot-1-and-2/
կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին», ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթին մասնակցել ցանկացողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն.
Ախալքալաքի. Չարենցի փ. N18/1
Նինոծմինդա. Պուշկինի փ.N 49ա
Մառնեուլի. Գամսախոււրդիայի փ.N 4
Գարդաբանի. Լեսելիձեի փ 1 թաղամաս, 1 մասնաշենք