Դոնորը. Յունաս կենտրոնը (Yunus Centre)
Հայտերը ներկայացման վերջնաժամկետը. 2022 թվականի փետրվարի 22։
Դրամաշնորհի ծավալը. 1000 – 10 000 դոլար
Մրցավարները. Reference URL:https://competitions.yunuscentre.org/sbdc
Սոցիալական բիզնես դիզայնի մրցույթը հանդիսանում է գլոբալ հարթակ, որը նպաստում է երիտասարդների արտադրական նախաձեռնություններին, որոնց նպատակը տեղերում առկա սոցիալական հիմնախնդիրների եւ մարտահրավերների հաղթահարումն է։ Դրանց թվում որակյալ խմելու ջրի մատակարարումը, առողջ կենսաձեւն ու սպորտը, աղքատությունը, գործազրկությունը եւ այլն։
Մրցույթն կոչված է աջակցելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության մեջ գտնվող բացառիկ, սոցիալապես արդարացի եւ բանական այն գաղափարներին, որոնք առաջարկում են սոցիալական մարտահրավերների թեթեւացման, կոնկրետ սոցիալական բիզնես մոդել։
Առաջնահերթային թեմաների թվում են.
* Շրջակա բնությունն եւ կլիմայական փոփոխությունները
* Փոքր վարկը
* Գյուղատնտեսությունը
* Տեխնոլոգիաներն ու նորարարությունները
* Կենցաղային մնացորդները
* Շրջանառու էկոնոմիկան
* Զբոսաշրջությունը
* Ջուրը, սանիտարիան եւ հիգիենան
* Զբաղվածությունը
* Սպորտը
* Առողջապահությունն եւ բարեկեցությունը
Հաջողակ սոցիալական բիզնես գաղափարը կստանա ֆինանսական աջակցություն 10 000 դոլարի չափով եւ «Ճանաչման հավաստագիր»։
Բիզնես գաղափարի հեղինակի/խմբի գրանցումը կայք-էջում։ Անհատական տվյալների բեռնումն եւ սոցիալական բիզնես գաղափարի ներկայացումը։
* Դարձեք ստեղծագործական. ներկայացրեք ձեր սոցիալական բիզնեսի անվանումը, նկարագրեք հիմնախնդիրը, ինչպես նաեւ ձեր գաղափարը։ Նկարագրեք, թե ինչպես եք մտադիր իրականացնել բիզնեսը։
* Մանրամասն հրահանգը ներկայացված է հայտային ձեւաթղթում։
Մրցույթը կազմված է մի շարք փուլերից.
* Առաջին փուլում ընտրված հաջողակ մասնակիցները կհրավիրվեն տեղեկատվական-ինտենսիվ վորքշոպ, որը նվիրված է «Սոցիալական բիզնեսի ծրագրմանը»՝ այնպիսի թեմաների քննարկման համար, ինչպիսիք են ստեղծագործական եւ նորարարական մոտեցումը, սոցիալական բիզնեսի մոդելները, բիզնես գաղափարի զարգացման մեթոդները։
* Հաջորդ փուլում վորքշոպի մասնակիցներին կտրվի 45 օր, որպեսզի ստացած գիտելիքների վրա հենվելով մշակեն հուսալի, իրատեսական եւ շուկայական կայուն մեխանիզմների վրա հիմնված սոցիալական բիզնես մոդել։
* Համաշխարհային մասշտաբով ընտրված 20 լավագույն մասնակիցները կմասնակցեն վիրտուալ, ընտրական միջոցառումներին։
* Յուրաքանչյուր մասնակցին կտրվի 3 րոպե, որպեսզի գնահատման հատուկ հանձնաժողովին ներկայացնի սեփական բիզնես գաղափարը։
Հաղթող թեկնածուին կբացահայտի հանձնաժողովը, որը համալրված կլինի հաջողակ գործարարներից, ներդրողներից, ճյուղային մասնագետներից։
Մրցույթին կարող են մասնակցել.
* Մասնավոր անձինք կամ/եւ անձանց խումբը, որոնց տարիքը 12-35-ն է։
* Խմբի անդամներրը, ովքեր ուսանողներ/շրջանավարտներ/հետազոտողներ են, ունեն բիզնես գաղափարներ կամ սկզբնական փուլերի սթարթափներ։
* Սոցիալական բիզնեսի ջատագովներ։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել http://competitions.yunuscentre.org/sbdc կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք