«Վրաստանի ռազմավարական հետազոտությոունների եւ զարգացման կենտրոնը» (CSRDG) հրավիրում է մասնակցել «Եվրամիության եւ Վրաստանի միջեւ ասոցիացման համաձայնագրի հարցերի մոնիտորինգի եւ փաստաբանության» դրամաշնորհային մրցույթի։
Մրցույթի նպատակը այն նախաձեռնութղյունների աջակցությունն է, որոնք նպաստում են Եվրամիության հետ ասոցիացման գործընթացին, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի վերաբերյալ պայմանագրի (DCFTA) իրականացման հետ առնչվող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, առանձնապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնապահպանությունը, էներգո-արդյունավետությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, սպառողների շահերի պաշտպանությունը, պարենի անվտանգությունն եւ այլն։
Մրցույթի խնդիրը Եվրամիության եւ Վրաստանի միջեւ ասոցիացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացման քաղաքացիական մոնիտորինգն է ու փաստաբանությունը։
Մրցույթին կարող են մասնակցել գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, որոնք գրանցվել ու գործում են Վրաստանի ցանկացած երկրամասում, բացառությամբ Թբիլիսիի։ Այն կազմակերպությունների մասնակցությունը, որոնք գրանցված են կամ հիմնականում գործում են Թբիլիսիում, թռւյլատրելի է միայն գործընկերոջ (համահայցվորի) տեսքով։
Շահագրգռված կազմակերպությունները հայտի լրիվ փաթեթը պետք է ներկայացնեն վրացերեն լեզվով, էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեով՝ advocacyoversight.grants@gmail.com
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 20-ի ժամը 24։00-ն է։
Նախագծի ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի 2022 թվականի մարտի 20-ից ոչ ուշ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապվել էլեկտրոնային փոստի advocacyoversight.grants@gmail.com. հասցեով, կոնտակտային անձը՝ Աննա Նադիրաշվիլի, դրամաշնորհնսրի մենեջեր։
Մրցույթի հետ կապված, մուտք գործած հարցերը, համապատասխան պատասխաններով կհրապարակվեն կազմակերպության https://www.csrdg.ge. կայք էջում։
Մանրամասն տեղեկատվությունը հայտերի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ եւ հայտնի լրիվ փաթեթը տես https://drive.google.com/drive/folders/1hDbCnHoUdVKAz99yaxLyy8Wl108PvUmv կայքում։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք բացել https://www.jobs.ge/ge/?view=jobs&id=348817 կայքը կամ դիմել «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոնների»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, որտեղ մրցույթի մասնակցելու ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք