Եթե ունենք կորոնավիրուսով պայմանավորված սպառնալիքների եւ դրա հետեւանքների հաղթահարման գաղափար, եթե ցանկանում եք օգնել ձեր համայնքին, անցկացնեք քարոզարշավ ձեր մունիցիպալիտետում փոփոխությունների իրականցման համար, այդ դեպքում դիմեք «Երիտասարդության գլոբալ մոբիլիզացիա»-ին, որը հոգում է տեղական բնակչության կենցաղային պայմանների բարելավման եւ հետկորոնավիրուսային իրականության հետ առերեսման հարցերով։
Նախագծին կարող են ներգրավվել երիտասարդներն ու ոչ պաշտոնական խմբերըը, 500-ից մինչեւ 1500 դոլարի դրամաշնորհ ստանալու համար։
Երիտասարդական կազմակերպությունները, որոնք կարող են դիմել 3 000-ից մինչեւ 5 000 դոլարի դրամաշնորհ ստանալու համար։
Դրամաշնորհը չի տրվի, եթե նախագծի հայտը կապված է
* ստարտափ բիզնեսի եւ/կամ գյուղատնտեսական գործողություններին
* տեխնոլռոգիաներում եւ ունեցվածքում ներդրումներին, նաեւ գրասենյակային տարածքի վարձակալությանը
* նախագծերին, որոնք ունեն հիմնադրամի մեծամասնությունը նյութերում ներդնելու կարիք
* շահութաբեր նախագծերին, որոնք չունեն հստակորեն առանձնացված սոցիալական նպատակներ։
Նախագծին մասնակցի տարիքը պետք է լինի 14-30 տարեկան։
- Նախագծային հայտը պետք է լինի նորարարական, պետք է հասցեագրված լինի կորոնավիրուսի բացասական հետեւանքներին, նաեւ տեղերում առկա հասարակական կարիքներին եւ մարտահրավերներին, պետք է համապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին՝ հասարակական առողջապահության միջոցառումների ուղղությամբ։
Մանրամասն տեղեկատվության համար տես https://grants.fundsforngospremium.com/opportunity/op/Apply-for-Global-Youth-Mobilization հղումը կամ դիմեք «Փոքրամասնությունների համայնքների սոցիալական եւ տնտեսական իրավունքների ուժեղացման կենտրոններին»՝ ստորեւ ներկայացված հասցեներով, ցանկություն ունեցողներին կենտրոնի փորձագետ-խորհրդատուները կցուցաբերեն օգնություն։
Ախալքալաքի, Չարենցի փ. #18/1
Նինոոծմինդա, Պուշկինի փ. #49ա
Մառնեուլի, Գամսախուրդիայի փ. #4
Գարդաբանի, Լեսելիձեի փ.1 թաղամաս, 1 մասնաշենք