«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», Եվրամիության (EU) եւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը՝ կայուն, բաց եւ հաշվետու քաղաքացիական հասարակական կազմակերպությունները Վրաստանի զարգացման համար» նախագծի շրջանակներում հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհային մրցույթի գլխավոր նպատակը հասարակական կազմակերպությունների նկատմամբ վստահության եւ օրինականության որակի բարձրացումն է եւ կազմակերպչական զարգացումը համընդհանուր ճանաչված հաշվետվության, թափանցիկության եւ լավ կառավարման չափորոշիչների գործնական ներդնումը։
Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունները, ընդ որում, կազմակերպությունը պետք է լինի առնված 1 տարի հիմնադրված։ Դրամաշնորհները կտրվեն նախաձեռնություններին, որոնք կողմնորոշված են հաշվետվության-թափանցիկության, նաեւ լավ կառավարման չափորոշիչների գործնական ներդրմանը, ինչպես սեփական կազմակերպության, այնպես էլ կոնկրետ թիրախային կազմակերպությունների խմբերի համար կամ ողջ հատվածի համար՝ ըստ հետեւյալ ուղղությունների.
Դրամաշնորհային հայտը պետք է ներկայացվի վրացերեն լեզվով, էլեկտրոնային ձեւով։
Պահանջվելիք գումարը չպետք է գերազանցի 10 000 եվրոն, իսկ նախագծի տեւողությունը՝ 12 ամիս։
Մրցույթի մասնակիցների նախագծային հայտերը էլեկտրոնային ձեւով ընդունվում են հետեւյալ հասցեով՝ s.jashi@civilin.org. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 18։00-ն է։
Լրացուցիչ հարցերի դեպքոում կապվեք (995 32) 2 36 36 հեռախոսահամարով, Սոփո Ջաշի Էլ.փոստը՝ s.jashi@civilin.org, կամ մանրամասն տեղեկատվության համար տես shorturl.at/ghlu9 հղումը։